Հավատք

Տասը պատվիրանները ժեստերի լեզվով

Կարծում եմ յուրաքանչյուր հայ քրիստոնյա պարտավոր է իմանալ Աստծո 10 պատվիրանները և հետևել դրանց:

  1. Ես եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի Եգիպտացիների երկրից ստրկության տնից: Ինձնից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար: «Ելից. 20:2-3»
  2. Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես: Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետև ես եմ քո Տեր Աստվածը մի նախանձոտ Աստված: Հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նույնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչև հազարերորդ սերնդին ողորմում եմ: «Ելից. 20:4-6»
  3. Քո Տեր Աստծու անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում: «Ելից. 20:7»
  4. Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: Վեց օր պիտի աշխատես և պիտի կատարես քո բոլոր գործերը: Յոթներորդ օրը քո տեր Աստծու շաբաթ օրն է: Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, որովհետև Տեր Աստված վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ դրանց մեջ է, իսկ յոթներորդ օրը հանգստացավ: Դրա համար էլ Տերն օրհնեց յոթներորդ օրը և այն սուրբ հռչակեց: «Ելից. 20:8»
  5. Պատվիր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես: «Ելից. 20:12»
  6. Մի սպանիր «Ելից. 20:13»
  7. Մի շնացիր «Ելից. 20:14»
  8. Մի գողացիր «Ելից. 20:15»
  9. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր «Ելից. 20:16»
  10. Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր: Ոչ քո մերձավորի կնոջ վրա, ոչ նրա ծառայի վրա, ոչ նրա աղախնու վրա, ոչ նրա եզան վրա, ոչ նրա էշի վրա, ոչ նրա անասունի վրա, ոչ այն ամենի վրա, ինչ քո մերձավորինն է, աչք մի ունեցիր: «Ելից. 20:17»

Աղբյուր՝ Wikipedia

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: