Սպորտ

ՇՏԱՊ. Զեպ Բլատերը հրաժարվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից

Աննա Բարսեղյան
Հեղինակ՝ Աննա Բարսեղյան

79-ամյա Զեպ Բլատերը, շուրջ 17 տարի զբաղեցնելով նախագահի պաշտոնը, զարմանալիորեն կոռուպցիոն սկանդալի մասնակից դարձավ:

Հենց այս պատմությունն էլ իր սև բիծը թողեց ֆուտբոլային աշխարհը կառավարող մարմնի ողջ գործունեության վրա:

Բլատերը հայտարարել է, որ լքում է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը: Նա նշանակել է արտահերթ համագումար, որի ընթացքում էլ կընտրվի հաջորդ նախագահը:

Իր որոշման մասին Զեպ Բլատերը հայտնել է հապշտապ կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ, երեքշաբթի օրը՝ այն բանից հետո, երբ իր քարտուղար Ջերոմ Վելքը նեգրավվել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հետաքննությանը՝ 10 մլն $ պահանջելով ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեք Ուորներից, ում մեղադրանք էր ներկայացվել:

sepp-blatter«Ես հիմնավորապես սկսեցի խորհել նախագահական իմ պաշտոնավարման մասին: Կյանքիս 40 տարիները նվիրել եմ ՖԻՖԱ-ին: Ես սիրում եմ ՖԻՖԱ-ն առավել, քան որևէ այլ բան և ցանկանում եմ միայն լավագույնն անել նրա համար: Ես որոշել եմ նորից քվեարկություն անցկացնել՝ հանուն ֆուտբոլի բարօրության»,- հայտնել է Բլատերը լրագրողներին:
«Իմ մանդատը բոլորի կողմից չի խրախուսվի: Հենց այդ պատճառով էլ ես արտակարգ հանդիպում եմ նշանակել: Ինձ փոխարինող ընտրելու համար մենք կկազմակերպենք արտակարգ համագումար, որին ինքս մասնակցություն չեմ ունենա: Այժմ ես ազատ եմ քվեարկության հարկադրանքներից ու կարող եմ կենտրոնանալ խորքային բարեփոխումներ կատարելու վրա: Ճիշտ է, շատ տարիներ է, որ կատարում ենք բարեփոխումներ, սակայն դրանք բավարար չեն»:

«Մանդատների և պաշտոնավորման սահմանափակումներ կատարելու կարիք կա: Ես պայքարել եմ այս փոփոխությունների համար, սակայն իմ ջանքերը չեզոքացվել են»:

Բլատերը 1998-ից նախագահի պաշտոնում է և հինգերորդ անգամ վերընտրվել է իր պաշտոնաթողությունից միայն չորս օր առաջ: Նրան փոխարինող նշանակելու համար կազմակերպվող ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում:

joseph-blatter

Հեղինակի մասին

Աննա Բարսեղյան

Աննա Բարսեղյան

Ծնվել է 1995թ. մարտի 13-ին: Սովորում է Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիայի Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետում: Ավարտել է «Իմաստասեր» վարժարանը: 2009-2010թթ. մասնակցել է «Ազգ» օրաթերթի և UNICEF-ի համագործակցությամբ իրականացված ծրագրին, որտեղ սովորել է «Ժուռնալիստիկայի հիմունքներ և վարպետություն»: Աշխատել է որպես «Մանկապատանեկան Ազգ» թերթ-ներդիրի լրագրող: Այժմ թղթակցում է տարբեր լրատվական կայքերի: