Բիզնես

Ե՞րբ կարող է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծվել

Օրենքի այս կետից անտեղյակության հետևանքով շատերն ունենում են խնդիրներ։

Պատահում է այնպես, որ աշխատողը մտնելով աշխատավայր հանկարծակիի է գալիս, իմանալով, որ իրեն ազատել են աշխատանքից։ Որքան էլ նա փորձում է պարզել պատճառը, միևնույն է ապարդյուն։ Ավելին․ լինում են դեպքեր, երբ գործատուն ինքն է հրահանգում աշխատողին, որ դիմում գրի, և իր դիմումի համաձայն ազատվի աշխատանքից, բայց ինչու՞։

Մի՞թե աշխատանքից ազատվելու համար աշխատողը չունի պաշտպանվելու միջոց, որպեսզի իմանա իրեն աշխատանքից ազատելու կամ ինքնակամ լքելու իրավունքները։

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամեկտի լրանալը հետևյալ դեպքերում`

  • գործատուի սնանկ ճանաչվելու,

  • արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման,

  • աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանության,

  • փորձաշրջանի անբավարար արդյունքի պատճառով,

  • աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում,

  • աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու,

  • աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով,

  • աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով, ինչպես նաև օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

Հեղինակի մասին

Թամարա Ավանեսյան

Թամարա Ավանեսյան

Մասնագիտությամբ իրավաբան է, 2011-ից առ այսօր աշխատում է «Խորհրդատու իրավաբան» իրավաբանական գրասենյակում, որպես տնօրեն: «Գործարար էթիկա» գրքի հեղինակն է: Կյանքում կարևորում է առաջին հերթին լավ մարդ, լավ ընկեր լինելը: