Ապշեցնող

10 առեղծվածային անձրևներ, որոնց մասին գիտությունն ունի իր բացատրությունը

Սոնա Վարդանյան
Հեղինակ՝ Սոնա Վարդանյան

Անհավանական փաստերն անձրևի մասին չափազանց շատ են: Անկեղծ ասած, ոչ բոլորը գիտեն, որ մարդը կարող է ամբողջովին չոր մնալ անձրևի տակ` անապատում քայլելիս: Բանն այն է, որ անապատում անձրևներ լինում են, սակայն դրա մասին իմանալն անհնար է,  քանի որ կաթիլները չեն հասնում գետնին, այլ գոլորշիանում են տաք օդից:

Վերջին տասնամյակում, տարբեր երկրներից ավելի ու ավելի շատ են հաղորդում տարօրինակ անձրևների մասին: Այսպիսով, թե՛ երկնքից է թափվում գունավոր անձրև, թե՛ թափվում են տարօրինակ իրեր, և թե մարդկանց գլխներին են ընկնում կենդանի արարածներ:

Ինչ-որ մեկը հնարավոր է մտածի, որ սա կատակ է, սակայն ստորև ներկայացված 10 անձրևներն արձանագրվել են բազմաթիվ վկաներով և ստացել լայն հրապարակայնություն մամուլում:

1. Մրգային անձրև: Կովենտրի, Անգլիա, 2011թ.samye-neveroyatnye-osadki-v-mire_c4ca4238a0b923820dcc509a6f75849bՕդերևութաբանները հաղորդել են, որ այս երևույթի պատճառը փոթորիկն էր:

2. 16-17-րդ դդ. մանրադրամային անձրև: Ռուսաստան, 1940թ.samye-neveroyatnye-osadki-v-mire_c81e728d9d4c2f636f067f89cc14862cԱմպրոպի ժամանակ գանձարանը բաց էր և փոթորիկը բարձրացնելով մետաղադրամներն օդ՝ նետեց դրանք Մեշերով վայրում:

3. Գորտային անձրև: Կադժա Ժանովիկ գյուղ, Սերբիա, 2005թ.samye-neveroyatnye-osadki-v-mire_eccbc87e4b5ce2fe28308fd9f2a7baf3Ուժեղ մրրիկը ձգելով հանեց գորտերին լճից և նրանց բերեց գյուղ:

4. Սարդային անձրև: Գոուլբերն, Ավստրալիա, 2015թ.samye-neveroyatnye-osadki-v-mire_a87ff679a2f3e71d9181a67b7542122cԿենսաբանները բացատրում են այս երևույթը հետևյալ կերպ, որ սարդերի այս տեսակը բարձրանում է ծառերի վրա և արձակում սարդոստայն օդապարիկի նման, իսկ քամին տեղափոխում է նրանց հեռու ինչ-որ տեղ, որի հետևանքով այս սարդերին կարող ենք տեսնել աշխարհի տարբեր անկյուններում:

5. Կարմիր անձրև: Կերալա, Հնդկաստան, 2001թ.samye-neveroyatnye-osadki-v-mire_e4da3b7fbbce2345d7772b0674a318d5Լաբորատոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անձրևը գունավորվել է տեղական քարաքոսների սպորներից:

6. Դրոզդովների անձրև: Արկանսաս, ԱՄՆ, 2011թ.samye-neveroyatnye-osadki-v-mire_1679091c5a880faf6fb5e6087eb1b2dcԳիտնականները հանգել են այն եզրակացության, որ այս երևույթի պատճառը եղել են ամանորյա հրավառությունները և սպեցէֆեկտները, իսկ երկրորդ եզրակացությունը կապված էր փոթորիկի հետ:

7. Անձրևաորդերի անձրև: Շոտլանդիա, 2011թ.samye-neveroyatnye-osadki-v-mire_8f14e45fceea167a5a36dedd4bea2543Կենսաբանները բացատրել են այս երևույթը հետևյալ կերպ, որ որդերին բերել է քամին, սակայն այդ օրը եղանակը հանգիստ էր և պարզ:

8. Ձկնային անձրև: Յորո, Հոնդուրաս, մայիս-հունիս, ամեն տարիsamye-neveroyatnye-osadki-v-mire_c9f0f895fb98ab9159f51fd0297e236dԱմեն տարի, մի ժամանակահատվածում երկնքից թափվում են սարդինաներ, որոնց, մեծ ուրախությամբ, հավաքում են տեղի բնակիչները: Երևույթը սկսվում է երեկոյան 5-6-ը ընկած ժամանակահատվածում: Մարդիկ կարծում են, որ սարդինա ձկնային անձրևը ուղղակի հրաշք է, իսկ գիտնականները հավաստիացնում են, որ ձկներին Ատլանտյան օվկիանոսից բերում են տորնադոները: 1998թ.-ից Յորո քաղաքում անցկացվում են ձկնային անձրևի տոնակատարություններ:

9. Ցորենային անձրև: Իսպանիա, 1804թ.
gg

Երջանիկ բնակիչները հավաքեցին ցորենը բահերով:  Հետո պարզվեց, որ բնական ինչ-որ տարր՝ փոթորիկ, տորնադո…, բերել է հացահատիկը Աֆրիկայի ավերված պահեստներից:

10. Տիեզերական տեղումներ: Չիտա, Ռուսաստան, 2015թ.samye-neveroyatnye-osadki-v-mire_45c48cce2e2d7fbdea1afc51c7c6ad26Սույն թվականի ապրիլին, Չիտա գյուղի մոտակայքում ընկավ անհայտ տիեզերական օբյեկտ: Առաջին արբանյակն ընկել է 1957թ.-ին, որից հետո Երկիր մոլորակ ընկան ավելի քան 20.000 տիեզերական օբյեկտներ: Միջին կտրվածքով՝ տարվա ընթացում, ընկնում են մոտ 400 նմանատիպ բեկորներ:

Ինչպես տեսնում եք, ծրագիրը բավականին բազմազան է, և իհարկե, շատ անսովոր տեղումներ մարդկանց պատճառում են երջանկություն, սակայն քիչ չեն նաև վնասակար տեղումները: Իսկ այս ամառ YEREVANSTYLE-ը մաղթում է ձեզ թարմություն և առատ բերք նվիրող անձրևներ:

Հեղինակի մասին

Սոնա Վարդանյան

Սոնա Վարդանյան

Սովորում է Երևանի Պետական հումանիտար քոլեջի «Թարգմանություն և սպասարկման կազմակերպում» բաժնում: Սիրում է զբաղվել զբոսաշրջությամբ, կազմակերպել արշավներ և էքսկուրսիաներ, շփվել տարբեր ազգությունների մարդկանց հետ: