Ապրելակերպ Պատմություն

Ժամանակակից թեյավճարի հիշատակումը

Առաջին հիշատակումը ժամանակակից թեյավճարի պատմության մեջ, դա եղել է 14-րդ դարում, միջնադարյան Գերմանիայում:

Այդ ժամանակ միակ ջրի աղբյուրը Գերմանիայում ջրի հորերն էին և հանրության սեփականությունն էին համարվում: Ջուրը անվաճար էր, և բոլորը իրավունք ունեին վերցնելու: Միևնույն ժամանակ այդ ջրհորները շատերի համար միակ գումար վաստակելու աղբյուրն էր, մարդիկ՝ ովքեր կանգնած ջրհորների կողքին առաջարկում էին չնչին գումարով, ջրհորից հանած ծանր դույլերով ջրերը տուն տանել, որի դիմաց վերցնում էին այսպես կոչված վճարը՝ «trinkgeld», բառացի այն թարգմանվում է «խմելու կամ ջրի վճար», և այդ գումարը վերցնում էին ընդհամենը մեկ անգամ տեղափոխման համար:

Թեյավճար

Թեյավճար

Իսկ ամերիկացի փորձագետները կարծում են, որ սկզբնական թեյավճարը ծագել է սպասարկման բիզնեսում: Հաճախորդը, որը գալիս էր սրճարան կամ ռեստորան, մինգամից սեղանին էր դնում որոշակի գումար: Մատուցողը, երբ այն տեսնում էր, փորձում էր ամեն ինչ անել, որ գոհացնի հաճախորդին, եթե հաճախորդին դուր էր գալիս մատուցողի վերաբերմունքը, սպասարկումը, ապա նա այդ գումարը թողնում էր սեղանի վրա, իսկ եթե ոչ, գումարը ետ էր վերցնում վճարելով միայն մատուցված սննդի համար:

 սկզբնական թեյավճար

սկզբնական թեյավճար

Նմանտիպ կարծիքի են եղել անգլացիները, 18-րդ դարում անգլացի ջենտլմենները օգտագործել են «tips» բառը, որը կրաճատ «To Insure Prompt» բառից է, թարգմանաբար այն նշանակում է «որպեսզի ապահովվի արագությունը» առաջադրած գործի: Ջենտլմենները, ովքեր ժամանակավոր հանգրվանում էին իջևանատուն, նամակ ուղարկելիս, որպեսզի որքան հնարավոր է այն ավելի արագ հասներ հասցեատիրոջը, նրանք նամակի հետ միևնույն ժամանակ իջևանատիրոջը տալիս էին մի քանի մետաղադրամներ, որպեսզի որքան հնարավոր է նամակը շուտ հասներ:

Ջենտլմեն

Ջենտլմեն

Անգամ Անգլիայում բարձր խավի մարդիկ ունեին սովորություն ճաշից հետո կազմակերպել թեյախմություն: Սեղանների վրա դրվում էին  մի փոքրիկ փայտե արկղեր TIP գրությունով, ուր նետվում էին ոսկեդրամներ՝ արագ տաք թեյ ստանալու համար: Այստեղից էլ անգլացիների մոտ դառնում է սովորություն թեյավճար թողնելու:

Որոշ աղբյուրներ էլ ասում են, որ թեյավճարը նաև մի միջոց էր, որը մեղադրյալը, մինչ գլխատվելը դահիճին տալիս էր ոսկյա կամ արծաթյա մետաղադրամներ, որպեսզի նրա մահը ավելի արագ և հեշտ լիներ, անգամ կար վարկած, եթե մետաղադրամներ էին տալիս դահճին ընկնում էին դրախտ, իսկ այն մարդիկ, որոնք գումար չունեին կամ չէին տալիս ընկնում էին միանգամից դժողք:

Գլխատել

Գլխատել

Ներկա ժամանակակից թեյավճարը մեզ դժողքից բնականաբար չի կարող ազատել, բայց մեզ կարող է դարձնել քաղաքակիրթ, քանի որ շատ երկրներում այն համարվում է քաղաքակրթության, ուշադրության և շնորհակալության նշան:

Հիշենք՝ Թեյավճարը հաճելի է, բայց ոչ պարտադիր, այն ինքնակամ տրվող գումար է:

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: