Ապրելակերպ Սնունդ

Մաստակի էթիկետ, եր՞բ և ինչպե՞ս ծամել

Մի քանի կարևոր կանոններ, որոնք պետք է յուրաքանչյուրս իմանանք մաստակ ծամելիս:

Բարեկիրթ մարդը մաստակ ծամելիս միշտ պետք է աշխատի տհաճություն չպատճառել կողքի մարդկանց, ծամելիս բերանը միշտ պետք է փակ պահի և ատամների տակ չճտացնի, որն էլ ամենահաճախ թույլատրվող սխալներից է, պատճառաբանելով, թե նյարդերս հանգստանում են:

Ճիշտ է այդ պահին ծամողի նյարդերը հանգստանում է, իսկ կողքի մարդկանց նյարդերը՝ անհանգստանում:

Անքաղաքավարի է չափազանց արագ ծամելը, մաստակը բերանում լեզվով այս ու այն կողմ տանելը: Չափազանց գռեհիկ է նաև մաստակով փուչիկ փչելն ու պայթեցնելը:

Փուչիկ փչել

Փուչիկ փչել

Օրինակ, շատ երկրներում հղի կանանց խորհուրդ են տալիս մաստակով փուչիկ փչել, քանի որ այն թուլացնում է նյարդերը, բայց դա արգելված է անել հասարկության մեջ:

Բերանից հանած մաստակը երբեք չի կարելի կրկին ծամել, ձեռքերով խաղալ: Դա ոչ միայն տհաճ է, այլև հակահիգիենիկ: Այս սխալները հաճախ թույլ են տալիս երեխաները:

Երբեք չի կարելի հասարակական միջավայրերում ծամել մաստակ:

Հաղորդակցվելիս մաստակ ծամելը ուղղակի անկրթություն է, դասի կամ դասախոսության ժամանակ, տարեց մարդու կամ ղեկավարի ներկայությամբ և առհասարակ մարդկանց հետ զրուցելիս: Շատ անգամ մարդիկ պատճառաբանում են, թե ծարավի զգացում ունեն և դրա համար էլ օգտագործում են մաստակը, բայց դա կախվածության նշան է արդեն: Քանի որ, երբ մարդը երկար է ծամում օրգանիզմում փոփոխվում է որոշ ֆունկցիաներ:

Շատ ընդունված է բերանի հոտը քողարկելու համար օգտագործել մաստակ և այդպես ամբողջ օրը ծամել, բայց կա հատուկ բերանի սփրեյներ, փոքրիկ կոնֆետներ հատուկ հոտը քողարկելու համար:

Քաղաքակիրթ մարդը երբեք սրճարան, ռեստորան չի մտնում մաստակով: Այն պետք է դեն նետել նախքան սեղանին մոտենալը: Օրինակ Անգլիայում, Սինգապուրում և Արաբական Էմիրություններում համարվում է դա գռեհիկության նշան:

Իսկ ին՞չ անել այդ դեպքում, երբ մաստակով ենք ներս մտել:

Օրինակ շատ սրճարանների, ռեստորանների դռան մոտ կա աղբաման, որը հատկացված է նաև մաստակների համար, որոնց մասին շատ քչերը գիտեն: Ներս մտնելիս մարդը պետք է դեն նետի ծխախոտը և մաստակը:
Իսկ, եթե ներս ես մտել մաստակով, շատ անքաղաքավարի է ափսեի կողքին այն կպցնելը, ձեռքերի մատների արանքում կամ էլ ականջի ետևում պահելը: Սեղանի վրա միշտ դրված է անձեռոցիկ և պետք է անձեռոցիկի օգնությամբ բերանից հանել և ոչ թե մատներով, ու դնել ափսեի կողքին, մատուցողը այն կհեռացնի:
Չի կարելի նաև մոխրամանի մեջ թողնել, նստարանների վրա կպցնել նաև գետնին գցել, որն էլ կպնում է անցորդների կոշիկներին:

մաստակ

մաստակ

Իսկ փողոցում դեն նետված մաստակները բացասական ազդեցություն են թողնում թռչունների վրա։ Նրանք դա որպես սնունդ փորձում են ընդունել, բայց չկարողանալով մարսել՝ սատկում են։

թռչուններ

թռչուններ

Ռուսաստանի Դաշնությունում երիտասարդների և մեծահասակների միջև կատարած հարցումներից պարզ է դարձել, թե մարդիկ ինչ՞ու են մաստակ ծամում, պարզվել է, որ՝

  • 52%-ը մաստակը ծամում են առանց պատճառի, ասելով բան չկա անելու
  • 23,5%-ը որպեսզի թարմացնեն շնչառությունը
  • 14%-ը վայելում են մաստակի բազմազան քաղցրահամությունը
  • 8%-ը պարզապես նյարդերը հանգստացնում են մաստակ ծամելով ավտոմեքենաների խցանման ժամանակ
  • 2%-ը բացարձակ դեմ են մաստակին, քանի որ քաջ տեղյակ են վնասակար հատկությունների մասին
  • 0,5%-ը ասում են որպեսզի կարիես չառաջանա, հաց ուտելու ցանկությունը հեռանա, ծխախոտի դեմ են պայքարում և այլն…

Հիշեք՝ մաստակ կարելի է ծամել միայն հաց ուտելուց հետո ընդհամենը՝ 10-15 րոպե: Իսկ ծամելիս էլ շատ կարևոր է բերանը փակ ծամել, և ատամի տակ չճտացնել և հեռու մնալ փուչիկ փչելուց:

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: