Նորաձևություն

7 լավագույն և մատչելի ժամացույցների բրենդեր

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Օրը մեզ համար ժամանակի ամենակարևոր հատվածն է: Իսկ ինչպե՞ս են հաշվարկում այն:

Դե իհարկե, ժամացույցների միջոցով: Ժամացույց գնելը հաճելի երևույթ է:

Ի տարբերություն հագուստների` մենք մի փոքր ավելի ենք գումար ծախսում, որպեսզի ձեռք բերենք բարձրորակ ապրանքատեսակ: Ձեզ ենք ներկայացնում 7 մատչելի և հայտնի ապրանքատեսակներ, որոնք կարող եք դարձնել ձերը:

1. Skagen

Skagen-ը պատկանում է ԱՄՆ-ի Ֆոսսիլ խմբին: Ժամացույցի դիզայներները ոչ մի ջանք չեն խնայում հավաքածուն ավելի գեղեցիկ դարձնելու հարցում:

7-watches-skagen-1

 

2. Shore Projects

Այս բրենդը ներառում է մոխրագույնի երանգները: Բրենդի նոր 2 հավաքածուն կիրառում է Միլենես ժապավենի նմուշները, որը կատարելապես լրացնում է 2014թ.-ի կաշվենմուշներին:

7-watches-shore1

 

3. Daniel Wellington

Անվանվել է բրիտանացի ջենտլմեն Ֆիլիպ Թիսենդերի անունով: Ժամանակի ընթացքում բրենդը  ավելի կիրառելի է դարձել հատկապես նրանց համար, ովքեր սիրում են նորաձև հագնվել:

7-watches-dw-watches

 

4. Larsson & Jennings

Ոգեշնչված է Լոնդոնի և Ստոկհոլմի  նորաձևության սրահների կողմից: Larsson & Jennings-ը արտադրում են ժամանակակից ժամացույցներ, որոնք դասվում են դասական, բրիտանական և շվեդական մինիմալիզմի դասերին:

7-watches-larsson-1

 

5. Uniform Wares

Մինչդեռ մյուս բոլոր բրենդերը առավելագույնն էին համարվում, Uniform Wares-ը կառուցեց իր աստղային հեղինակությունը: Դեռ 2009թ.-ից հիմնադիրներ Պատրիկ Բեկը և Օլիվեր Ֆովլեսը առաջ էին շարժվում այն նպատակով, որ ստեղծեն ալտերնատիվ ժամացույցներ:

7-watches-uniformwares-1

 

6. Mondaine

Որպես շվեյցարական ժամացույցների արտադրություն` Mondaine-ը առաջարկում է ամեն ինչ` արված մեծ վարպետությամբ, բայց հասանելի գներով: Ժամացույցների մեծ մասը երկաթե ժապավեններով են:

7-watches-mondaine-1

 

7. Junghans

Սա Գերմանիայի ամենահայտնի բրենդն է: Ապրանքանիշի շնորհիվ Գերմանիան հայտնի է ժամացույցների նախագծման գործում: Ամեն ժամացույց նախագծված է դասական վարպետությամբ:

7-watches-junghan1

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: