Ապրելակերպ

Ինչպե՞ս թողնել թեյավճար, ըստ էթիկետի կանոնների

Այս կյանքում ամեն բան երկկողմանի է, ինչպես մեդալը կամ մետաղադրամը:

Կեղծ է համարվում այն մետաղադրամը, որը միայն միակողմանի է: Ճիշտ այդպես էլ մարդկային փոխհարաբերություններն են, ցանկացած ոլորտում:

Սպասարկման ոլորտը չի կարող կայացած լինել, եթե չլինի հաճախորդ և սպասարկող անձնակազմը: Իսկ թեյավճարը այս դեպքում կապում է այս երկու օղակները իրար: Երկու կողմերն էլ ունեն իրենց պարտականությունները և նաև զգուշավորությունը:

Եվ այդ կապող օղակը՝ ճիշտ, անկեղծ, անշահախնդիր փոհարաբերություններն են, անկախ ամեն ինչից:

Մի քանի կանոններ թեյավճար թողնելիս

Նախքան թեյավճար թողնելը պետք է մի քանի պարզ կանոններ իմանալ: Դրանցից են՝ տվյալ սպասարկման հաստատությունում ընդունված է թողնել թեյավճար, թ՞ե ոչ: Իսկ եթե ընդունված է, ապա պետք է իմանալ ի՞նչ չափի: Քանի որ, թեյվճարը սկսվում է 5%-ից մինչև 15%-ը, անգամ այն կարող է հասնել մինչև 25%-ի, իսկ եթե պատվերի գումարը մեծ է, ապա այդ տոկոսները չեն պահպանվում, այլ հաճախորդն ինքն է որոշում ինչքան թողնել:

Թեյավճարը թողնում են միայն հաշիվը վճարելուց հետո, երբ մատուցողը կամ մատուցողուհին ետ են վերդարձնում մանրը: Իսկ, եթե մանրի կարիքը չկա, այսինքն Ձեր հաշիվը կազմել է օրինակ 10.000 դրամ, ապա այս դեպքում, եթե գումարի հետ նաև դնեք որոշակի գումար «10.000+1000», ապա մատուցողը կհասկանա, որ այն նախատեսված է թեյավճարի համար:

Երբեք չի կարելի վճարելիս բարձր ձայնով ասել, որ մանրը պետք չէ:

Այդպիսի պահվածքը շատ դեպքերում և երկրներում համարվում է վիրավորանք և անքաղաքավարություն: Քանի որ, ըստ սպասարկման ոլորտի կանոնակարգի, մատուցողը պետք է պարտադիր ետ բերի մանրը, եթե անգամ այն շատ չնչին է, դրանից հետո դուք նոր կարող եք թողնել թեյավճարը:

Ընդունված է միայն այսպիսի դեպքերը, որ հաճախորդը շտապ պետք է դուրս գա, վճարելիս միանգամից գումարի հետ թողնում է նաև թեյավճարը և հանգիստ տոնով հուշում, որ մանրը պետք չէ: Չնայած որոշ էթիկետի մասնագետների կարծիքով, որ պետք չէ զգուշացնել, այլ Ձեր՝ հաճախորդի արագ դուրս գալը դրա մասին հուշում է:

Սպասարկման ոլորտում չի կարելի թեյավճարը ձեռքից ձեռք փոխանցել, այն դրվում է հատուկ թեյավճարի համար նախատեսված գրքույկում կամ էլ հատուկ ափսեի մեջ, որը նախատեսված է դրա համար: Իսկ որոշ երկրներում էլ, պարզապես թողնում են սեղանի վրա:

Ձեռքից ձեռք միայն տալիս են տաքսու վարորդին, վարսահարդարին, հյուրանոցի սպասարկող անձնակազմին և այլն…

Չի կարելի վիճել թեյավճարի շուրջ. դրա մեծ լինելու կամ էլ, տալ թ՞ե չտալու:

Եթե Ձեզ դուր չի եկել սպասարկումը կամ էլ չունեք գումար, դա խնդիր չէ, կարող եք հանգիստ դուրս գալ, քանի որ գրեթե բոլոր սպասարկման հաստատություններում այն ներառված է լինում ընդհանուր հաշվի մեջ, իսկ այն ինչ դուք ցանկանում եք տալ, դա Ձեր շնորհակալությունն է տվյալ մատուցողին կամ մատուցողուհուն:

Եթե վճարում եք քարտով կամ գրքույկով, ապա ընդունված չէ նշել թեյավճարը մեջը, քանի որ 21-րդ դարում դա համարվում է ժամանակակից վճարման եղանակ և ըստ դրա էլ շատ սպասարկման կենտրոններ, թեյավճարը ներառում են ընդհանուր հաշվի մեջ: Իսկ, եթե ցանկանում եք նաև թողնել թեյավճար, ապա քարտը կամ չեկը ձեզ վերադարձնելիս, կարող եք թողնել գումար:

Թեյավճարը տալիս են «ինչ որ բանի» համար, և եթե այդ «ինչ որ բանը» փորձեք նկատել, ապա Ձեզ համար այլևս հարց չի լինի, տալ թ՞ե չտալ: Իսկ այդ «ինչ որ բանը» սպասարկողի կատարած աշխատանքն է, Ձեզ հետ բարեհամբույր վերաբերվելն և հաճելի մթնոլորտ ապահովելն է: Մեկ այլ հարց է, որ Ձեզ լավ չեն սպասարկել: 

Ըստ հոգեբանների, թեյավճարը նպաստում է լավ սպասարկմանը և աշխատակազմի ոգևորվածությանը: Այն վառելիքի նման է, որը տալիս է հնարավորություն ավտոմեքենան տեղից կրկին շարժելու:

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: