Նորաձևություն

5 նորաոճ կոշիկներ, որ յուրաքանչյուր տղամարդ պետք է ունենա

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Կոշիկը շատ կարևոր տեսք է հաղորդում արտաքինին:

Եթե գնում եք, օրինակ, աշխատանքի հարցազրույցի կամ պաշտոնական հանդիպման, ապա կարևոր է ունենալ իդեալական տեսք: Ձեզ ենք ներկայացնում 5 նորաոճ կոշիկներ, որոնք կարող են ձեր առօրյայի մի մասը դառնալ:

1. Շագանակագույն կաշվե կոշիկներ
Ստեղծված է Շոտլանդիայում և Իռլանդիայում: Այն ինչ եզակի է այս կոշիկում, դա բազմազանությունն է: Մենք խորհուրդ ենք տալիս այս ավանդական շագանակագույն կաշվե կոշիկները համատեղել նաև կաշվե նրբաններով: Այն նաև կլրացնի Ձեր պահարանը և, իհարկե, շատ կսազի Ձեր հանդերձանքի հետ: Հագեք դրանք հատկապես սպիտակ վերնաշապիկի և մուգ ջինսերի հետ:

5footwearbrogue

2. Սև կաշվե կոշիկներ Oxford

closedlacing

Ձեզ ենք առաջարկում սև կաշվե Oxford կոշիկները, որը բոլոր տղամարդիկ պետք է ունենան իրենց հավաքածուում: Ինչ վերաբերվում է խնամքին, շատ կարևոր է հիշել, որ սև կոշիկները հակված են կորցնելու իրենց փայլը ավելի արագ, քան գունավոր կոշիկները: Ուստի միշտ փայլեցրեք այն:

5footwearoxford

3. The Suede Loafer
Այս կոշիկները շատ բազմազան են և սիրվել են արքայական ընտանիքների կողմից դեռևս 19-րդ դարում: Հաշվի առնելով գույնը և որակը` մենք առաջարկում ենք թավշեկաշվե ոճը կաթնագույնի կամ բաց շագանակագույնի մեջ, որը կարելի է կրել և´ գարնան, և´ ամռան ամիսներին: Այնուամենայնիվ, հիշեք, որ թավշակաշին չի կարելի կրել անձրևային եղանակներին:

5footwearloafer

4. Սպիտակ կաշվե Trainer
Վերջին տարիներին մեծ տեղ են զբաղեցնում սպորտային կոշիկները, և քանի որ ներկայումս կա հսկայական ընտրություն, դժվար է ընտրել մեկ ոճ: Եթե դուք փնտրում եք սպիտակ ապորտային կոշիկներ, ապա Adidas, Gazelle superstar կամ StanSmith-ի մոդելները շատ լավ բրենդեր են Ձեզ համար, որոնք միևնույն ժամանակ սազում են և ջինսերի և կարճաթև վերնաշապիկների հետ, ինչպես նաև տաբատների և բլուզների հետ:

5footweartrainer

5. Կաշվե կոշիկներ ամրակապիչներով
Առաջարկում ենք կաշվե կոշիկներ ամուր և ջրակայուն ու միևնույն ժամանակ բազմազան տեսականիով: Ինչպես նախորդները, սրանք նույնպես խնամելու կարիք ունեն, իսկ ամենակարևոր պայմանը կոշիկների մաքուր պահելն է: Այնուամենայնիվ, չկա որևէ ոսկե կանոն ստաղծելու համար «կատարյալ կոշիկների հավաքածու»,  քանի որ ճաշակները միշտ լինում են տարբեր:

5footwearboots

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: