Սպորտ

Չեմպիոնների Լիգա. Բարսելոնան՝ կրկին եվրոպական ֆուտբոլի գահին

Հունիսի 6-ին տեղի ունեցավ այս մրցաշրջանի թերևս գլխավոր ֆուտբոլային իրադարձությունը՝ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը: Բեռլինի Օլիմպիական Մարզադաշտում Չեմպիոնների գավաթը վիճարկելու էին Թուրինի Յուվենտուսը և Կատալոնական Բարսելոնան:

Այս հանդիպմանը սպասում էր ամբողջ ֆուտբոլային հասարակությունը և այստեղ կարելի է չասել, որ Բեռլինի մարզադաշտը լեփ-լեցուն էր:

Հանդիպման մեկնարկից առաջ տեղի ունեցավ շքեղ և ուշագրավ բացման արարողություն, որը առավել բորբոքեց առանց դրա էլ բորբոքված երկրպագուների ֆուտբոլային կիրքը: Մարզադաշտի տրիբունաներին միմյանց պետք է դիմակայեին Եվրոպայի երևի թե ամենաակտիվ և ամենաթեժ աջակցությունը ցուցաբերող երկրպագուները՝ իտալացիները և կատալոնացիները: Իրար հետևից լսվում էին «Բարսա» և «Յուվե» վանկարկումները:

JuveBarca

Թիմերի մեկնարկային կազմերը.

Յուվենտուս. Բուֆֆոն – Էվրա, Բոնուչչի, Բարձալյի, Լիխտշտայներ – Պիրլո, Մարկիզիո, Պոգբա, Վիդալ – Տեվես, Մորատա:

Դեռ խաղից մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Թուրինցիների պաշտպանության առաջատար՝ Ջիորջիո Կյելինին բաց է թողնելու հանդիպումը մկանային վնասվածքի պատճառով: Մասիմիլիանո Ալեգրին ընտրել էր Յուվենտուսի համար արդեն սովորական 4-3-1-2 տակտիկական սխեման:

Բարսելոնա. Տեր Շտեգեն – Դանի Ալվես, Պիկե, Մասչերանո, Ժորդի Ալբա – Բուսկետս, Ինիեստա, Ռակիտիչ – Մեսսի, Սուարես, Նեյմար:

Բարսելոնան չուներ ոչ մի պրոբլեմ կազմի հետ կապված, Բեռլին էին ժամանել թիմի ամբողջ կազմը Բարսա Բ-ի մի քանի ֆուտբոլիստների հետ միասին:

Առաջին խաղակես

Թուրք մրցավար՝ Ջյունեյթ Չաքիրի մեկնարկային սուլիչից հետո Բարսելոնան ինչպես միշտ տիրեց գնդակին, բայց միևնույն ժամանակ ենթարկվեց Յուվեի կողմից ագրեսիվ պրեսինգի: Առաջին րոպեին հենց այդ պրեսինգի արդյունքում Մասչերանոյի սխալից հետո Յուվեն անկյունայինի իրավունք ստացավ սակայն այն վտանգ չսպառնաց Տեր Շտեգենի դարպասին: Բայց ահա 3 րոպե անց, Յուվենտուսի  ֆուտբոլիստները հասկացան, որ այդպիսի ակտիվ և ագրեսսիվ սկիզբը այտքան էլ լավ միտք չէր:

RakiticGoalԴիրքային գրոհի ժամանակ Նեյմարը, ստանալով հանդիպակաց եզրից կենտրոն տեղաշարժված Մեսսիի լայնակի փոխանցումը, գնդակը գլորեց դեպի տուգանային հրապարակ ներխուժած Ինիեստան, որն էլ շատ ճիշտ կողմնորոշվեց և առանց հապաղելու ուղարկեց այն 11 մետրանոց նշակետի մատույցներ, և այստեղ միայնակ կանգնած Իվան Ռակիտիչը գրավեց Բուֆֆոնի դարպասը: 1-0. Կատալոնացիները հանդիպման հենց սկզբում առավելություն ստացան հաշվի մեջ: Խփած գոլից հետո Բարսելոնան սկսեց ավելի մեծ ճնշում գործադրել և ուներ շատ հնարավորություններ հաշիվը կրկնապատկելու համար, սակայն չմոռանանք, որ իտալական թիմի դարպասը պաշտպանում է լեգենդար՝ Ջիանլուիջի Բուֆֆոնը:

VidalFoulՍակայն ժամանակ առ ժամանակ Յուվենտուսը կարողանում էր անակընկալ գրոհներով հանկարծակիի բերել կատալոնացիներին բայց հաջող ավարտ այդ գրոհները չէին ունենում: Բարսելոնայի ճնշումը թոթափելու համար իտալական թիմի ֆուտբոլիստները դիմում էին խաղի կանոնների խախտումների և առաջին խաղակեսում ստացան 2 դեղին քարտ: Մասիմիլիանո Ալեգրին իր հուշումներով փորձում էր դուրս բերել թիմին այդ ծանր վիճակից, բայց Բարսելոնայի առավելությունը շատ մեծ էր և Յուվենտուսի միակ նպատակը հանդիպման այդ հատվածում ավել գոլեր բաց չթողնելն էր: Եվ առաջին խաղակեսում դա իտալացիներին հաջողվեց եզրափակչի առաջին խաղակեսը ավարտվեց կատալոնացիների մինիմալ հաղթանակով:

Երկրորդ խաղակես

Եզրափակիչ հանդիպման 2-րդ կեսը նույնպես սկսվեծ Բարսելոնայի առավելությամբ կատալոնացիները տիրում թին գնդակին նույն կերպ ինչպես դա անում էին առաջին խաղակեսում: Այս խաղակեսի սկզբում նույնպես Բարսելոնան ուներ վտանգավոր պահ սակայն հիանալի խաղարկումից հետո Մեսսին շեղ հարցածեծ տուգանային հրապարակի ներսից: Եվ դրանից 5 րոպե հետո Յուվենտուսին հաջողվեց հավասարեցնել հաշիվը:

MorataGoalԴանի Ալվեսի անհաջող գնդակի հեռացումից հետո Մարկիզիոն ընդունելով գնդակը կատարեց կրնկով հիանալի փոխանցում եզրից տուգանային հրապարակ ներխուժող Լիխտշտայներին, ով գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ Կառլոս Տևեսը հարվածեց դարպասին, Տեր Շտեգենը հետ մղեց գնդակը, սակայն ուղիղ Մորատայի ոտքին, և երիտասարդ իսպանացին խաղի 55-րդ րոպեին հավասարեցրեց խաղի հաշիվը: Այս գոլից հետո Յուվենտուսն ակտիվացավ, ագրեսիվ գրոհներով և սուր պրեսինգով ստիպեց Բարսելոնային պաշտպանվել և արդեն անհանգստանալ իր դարպասը գոլ չընդունելու մասին, և Յուվեն ուներ պահեր առաջ անցնելու համար: Սակայն Բարսելոնան մնում է Բարսելոնա, և 68-րդ րոպեին կատալոնացիները սուր հակագրոհ կազմակերպեցին դեպի Յուվենտուսի դարպասը:

SuarezGoalԼեո Մեսսին, ներխուժելով տուգանային հրապարակ, հարվածեց, Բուֆֆոնը հետ մղեց գնդակը, բայց դարպասի դիմաց հայտնված Լուիս Սուարեսը  կրկին առաջ մղեց Բարսային: 1-2. Բարսելոնան կրկին ստացավ հոգեբանական առավելություն և Յուվենտուսի տրամադրության տակ  կար 20 րոպե՝ նորից հաշիվը հավասարեցնելու համար: Յուվենտուսը  կատարեց փոփոխություններ, սակայն այս անգամ արդեն Բարսելոնան իր առավելությունը բաց թողնելու մասին անգամ չէր էլ մտածում: Բարսելոնան նույնիսկ կարողացավ 3-րդ գնդակն ուղարել Բուֆֆոնի դարպասը, բայց մրցավարները չհաշվեցին այդ գոլը, քանի որ մինչ դարպասում հայտնվելը գնդակը դիպավ Նեյմարի ձեռքին: Քանի հանդիպումը մոտենում էր ավարտին, Յուվենտուսն սկսում էր շտապել և սխալվել. վերջին րոպեներին Յուվեն ուներ միայն մեկ հնարավորություն, սակայն չօգտագործեց այն: Եվ հանդիպմանն ավելացրած 4-րդ րոպեին Բարսելոնայի հակագրոհից հետո Նեյմարը գնդակը 3-րդ անգամ ուղարկեց Յուվեի դարպասը և արձանագրեց այդ եզրափակչի վերջնական հաշիվը՝ 1-3: Հենց այս խփած գնդակը տոնելու ժամանակ էլ հնչեց մրցավարի սուլիչը, որն ազդարարեց Բարսելոնայի հաղթանակը:

NeymarGoal 

Ամփոփում

BarcelonaCelebԿատալոնական Բարսելոնան կրկին բարձրանում է Եվրոպական ֆուտբոլի գահին, այս մրցաշրջանում հաղթելով բոլոր մրցաշարերում, որոնցում թիմը մասնակցել է: Սպասելով 4 տարի կատալոնացիները հաղթում են Չեմպիոնների Լիգայի գավաթը և դա նրանց համար 5-րդ գավաթն էր և դա նշանակում է, որ թիմը իրեն է  վերցնում այն գավաթը, որը հաղթել է հենց այդ խաղում:

XaviՆաև սա մեծ նվեր էր Բարսելոնայի ներկայիս ավագ՝ Չավիի համար, ով այդ մրցաշրջանից հետո հեռանում է կատալոնական ակումբից: Հաղթելով այս գավաթը՝ Բարսելոնան ամրապնդվում է, որպես աշխարհի ամենատիտղոսակիր ակումբ՝ ունենալով 86 գավաթ: Այսպիսով՝ ավարտվեց 2014/2015 մրցաշրջանը, և ավարտը եղավ շատ ուշագրավ և հետաքրքիր ընթացք և հիանալի ավարտ: Հիշեցնեմ, որ 2015/2016 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը տեղի կունենա Միլանի՝ Սան Սիրո մարզադաշտում:

 


 

Հեղինակի մասին

Կարո Հովակիմյան

Կարո Հովակիմյան

Սովորում է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետում: Ապագա տնտեսագետ-ճարտարագետ է: Ֆուտբոլի մեծ սիրահար է:
Սիրում է հավատարիմ ընկերներին. մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, վստահությունը և փոխադարձ հարգանքը: