Բիզնես

30 վայրկյանում երբևէ ասված լավագույն ելույթը

Coca-Cola-ի նախկին տնօրեն՝ Բրայան Դայսոնի պատմական ելույթը:

Պատկերացրեք, որ կյանքը մի խաղ է, որը բաղկացած է աճպարարության հինգ գնդակներից:

Այդ գնդակներն են՝ Աշխատանքը, Ընտանիքը, Առողջությունը, Ընկերները և Հոգին, և ձեզ անհրաժեշտ է, որ նրանք բոլորը անընդհատ լինեն օդում: 

Աճպարար

Հետագայում դուք կհասկանաք, որ Աշխատանք գնդակը պատրաստված է կաուչուկից, և եթե դուք պատահաբար այն ձեր ձեռքից գցեք, միևնույն է նա ցատկելով նորից ետ կվերադառնա: Իսկ մնացած չորս գնդակները՝ Ընտանիքը, Առողջությունը, Ընկերները և Հոգին  ապակուց են:

Եվ եթե դուք դրանցից որևէ մեկը գցեք, այն գուցե անդառնալիորեն փչանա, փշրվի, քերծվի, լուրջ վնասվի կամ էլ վերջնականպես կոտրվի:

Այն չի լինի այնպիսին, ինչպիսին որ սկզբում էր: Դուք պետք է գիտակցեք դա, որպեսզի դա չպատահի:

Աշխատանքի ժամանակ աշխատեք՝ որքան հնարավոր է արդյունավետ, և գնացեք տուն ժամանակին:

Հատկացրեք անհրաժեշտ ժամանակ ընտանիքին, ընկերներին և լիարժեք հանգստին:

Արժեքն արժեքավոր է, միայն եթե այն արժևորում են:


 

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: