Երաժշտություն Հարցազրույց

Բացառիկ հարցազրույց ռեփեր R-Mean-ի հետ

Աննա Բարսեղյան
Հեղինակ՝ Աննա Բարսեղյան

YEREVANSTYLE-ը բացառիկ հարցազրույց է ունեցել հայկական ծագում ունեցող և միջազգային ճանաչման հասած հայ ռեփեր R-Mean-ի հետ, որն էլ այժմ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

R-Mean, ինչպե՞ս հանդիպեցիր հիփ-հոփ ժանրին:

Դեռ մանկուց սեր ունեի երաժշտության նկատմամբ՝ ոչ միայն հիփ-հոփի: Հետո մոտ 9-10 տարեկանում ինձ առավել գրավեցին հիփ-հոփ և ռեփ ժանրերը: Մի օր մեր ընտանիքի ընկերներից մեկն, ով ինձնից ավելի մեծ էր, նկատելով, թե որքան էի հրապուրված դրանով, ծանոթացրեց ինձ իրական հիփ-հոփին: Ինչպիսիք էին Gangstarr-ը, Nas-ը, A Tribe Called Quest-ը և ուրիշներ: Ահա թե ինչպես ես սիրահարվեցի: Ապրելով Լոս-Անջելեսում և համեմատելով այն Հոլանդիայի հետ՝ ես բացահայտում եմ գլխավոր պատճառներից մեկը այն բանի, թե ինչու եմ այդքան սիրում հիփ-հոփը, պատճառն այն է, որ մեծացել եմ Հոլանդիայում. Եվրոպայում սերը մշակույթի նկատմամբ շատ անարատ է:

Դու ներկայանում ես որպես American Armenian Hiphop Artist, ի՞նչ նկատի ունես դրանով:

Ես ծնվել եմ Լոս-Անջելեսում և ապրում եմ այստեղ, այսպիսով զգում եմ ինձ ամերիկացի:
Բայց և սերտորեն կապված եմ արմատներիս, որտեղից եմ ես ծագումով: Այսպիսով ես հայ եմ: Հիփ-հոփը այժմ միջազգային է և համընդհանուր, իսկ մենք հիմնականում չենք տեսել մեկ այլ այնպիսի ազգ, ինչպիսին հայն է, այդ պատճառով զգում եմ, որ դրանով առանձնացնում եմ:

Ինչպե՞ս ես դու կապված հայ հասարակության ու հայ երիտասարդության հետ:

Ես միշտ ներգրավված եմ եղել հայկական համայնքի մեջ: Մայրիկս միշտ ասում էր, որ մեծանալով Հոլանդիայում՝ մենք միշտ կգնանք հայկական Den Haag ակումբ: Երբ տեղափոխվեցի Լոս-Անջելես, միշտ ներգրավված էի լինում այնպիսի կազմակերպություններում, ինչպիսին էր օրինակ՝ ASA(Armenian Student Association), ինչպես նաև մասնակցություն էի ունենում տարբեր բնույթներ կրող միջոցառումներում, լինեին դրանք զվարճալի իրադարձություններ, թե Հայոց Ցեղասպանության ճանաչմանը նվիրված երթեր: Դա պարզապես միշտ իմ մի մասնիկն է եղել:

R-Mean Interview with Yerevan Style. YEREVANSTYLE.com

Դու երբևէ համերգով հանդես եկե՞լ ես Հայաստանում. Եթե այո, կխնդրեի պատմեիր դրա մասին, եթե ոչ՝ կցանկանայի՞ր արդյոք այն իրագործել:

Հայաստանում դեռ համերգով հանդես չեմ եկել: Բայց մենք ծրագրում ենք այս ամռանը շոու ունենանալ Երևանում՝ Համահայկական խաղերի ընթացքում՝ օգոստոսի առաջին շաբաթում: Այսպիսով՝ Աստծո կամքով այն շուտով կիրագործվի: Այն շատ առանձնահատուկ դեր ունի ինձ համար:

Ո՞րն է եղել քո կարիերայի ամենալուսավոր կետը:

Ես մի քանի լուսավոր կետեր եմ ունեցել իմ կյանքում, կարևորագույններից մեկը եղել է, երբ առաջին անգամ Sway-ի կողմից հրավիրված էի եղել իր շոուին, առաջին անգամ The Game-ի հետ ստուդիայոմ գտնվելը, The Open Wounds շարժումը, տարբեր ներկայացումներ և իրադարձություններ, որոնց դուք ծանոթ եք. ես համերգով ներկայացել եմ Նյու Յորքում Թայմզի հրապարակում շուրջ 15000 մարդկանց առջև: Ահա այն կարևորագույն իրադարձությունները, որ մտաբերեցի: Հուսով եմ շուտով կթողարկվի նոր ալբոմս՝ «7 մահացու մեղքեր», որի իրագործումը կլինի ամենամեծ հաջողությունը, որ երբևէ ունեցել եմ:

Հիփ-հոփը այն ժանրն է, որը պահանջում է անկեղծություն՝ լինել այնպիսին, ինպիսին որ կաս, ունենալ սեփական ոճ, ի՞նչ խորհուրդ կտաս այն հայ երիտասարդներին, ովքեր ցանկություն ունեն ռեփ կարդալ սովորել:

Ինչպես դու արդեն նշեցիր՝ շատ կարևոր է լինել այնպիսին, ինչպիսին իրականում ես, ունենալ քո սեփական ոճը: Ցավոք այսօր շատ երիտասարդ ռեփերներ՝ և՛ հայ, և՛ արտասահմանյան, սիրում են անել այն, ինչ բոլորն են անում: Բայց դա երբեք չի աշխատում: Եղի՛ր ստեղծագործ: Մեծերը և լեգենդները ունեն իրենց սեփական ոճերը, և պահպանում են այն: Նրանք ստույգ գիտեն, թե ովքեր են, որն է իրենց դերն ու նպատակը Հիփ-հոփում: Եղի՛ր ուժեղ և տարբերվի՛ր:

Ո՞ր հայ արտիստի հետ կուզենայիր լինել ստուդիայում:

Կարո՞ղ ենք այս պահին ենթադրել, որ Քանյեն հայ է:

R-Mean Interview with Yerevan Style. YEREVANSTYLE.com

Դու նաև շատ ակտիվ ես Ցեղասանության ոգեկոչման գործողություններում: Պատմիր, թե ինչ ես անում դրա համար:

Ինչպես նշեցի՝ միշտ ներգրավված եմ եղել հայկական համայնքում և միշտ հետևել եմ իրադարձություններին՝ հատկապես որոնք վերաբերում էին Ցեղասպանության ճանաչմանը:
Որպես արտիստ, մենք պարտավորվում ենք խոսելու պայքարների մասին և պատմելու մեր ժողովրդի պատմությունը: Այսպիսով ես ընտրել եմ ամենաուժեղ ձայնը երաժշտության մեջ, որը հիփ-հոփն է և գրել եմ ցեղասպանության մասին երգ՝ «Բաց վերքեր» անվանմամբ: Իմ հիմնական նպատակը սովորեցնելն էր այլ ազգի ներկայացուցիչներին և երիտասարդությանը, ինչպես նաև նեգրավել երիտասարդությանը այս խնդրի մեջ: Հետո մենք մի քայլ էլ ձեռնարկեցինք. ստեղծեցինք վերնաշապիկներ՝ երգի հետ համադրելու համար, որտեղ ասվում է. “Our Wounds Are Still Open 1915 («Մեր վերքերը դեռ բաց են 1915») : Վերնաշապիկներով տեսահոլովակը թողարկվեց, և այն դարձավ նշանավոր իրադարձություն համայնքի համար: Հատկապես երբ մեր հայտնի և գործունյա ընկերները սկսեցին աջակցել և վերնաշապիկների նկարներ հրապարակել սոցիալական կայքերի իրենց էջերում, որոնք սկսեցին տարածվել: Դու կարող էիր տեսնել այնպիսի մարդկանց, ինչպիսիք էին The Game-ը, Sway-ը, B Real-ը , Method Man-ը, Tech Nine-ը, Xzibit-ը և այլք: Այն հիմնովին դարձավ մի ամբողջական շարժում՝ «Բաց վերքեր 1915» («Open Wounds 1915») անվանումով, որտեղ հիփ-հոփը, նորաձևությունը, զանգվածային լրատվությունը օգտագործվում են Հայոց ցեղասպանության մասին ազգերին իրազեկելու և մարդկության դեմ գործած հանցանքը քննադատելու նպատակով: Այն իսկապես հնարավորություն տվեց ներգրավելու շատ պատանիների և երիտասարդների, ովքեր հետաքրքրված էին իրենց ծագումով և պատմությամբ: Երբեք այդքան մեծ թվով ծնողներ ինձ շնորհակալություն չէին հայտնել իմ կատարած գործերի համար և ոգևորել իրենց երեխաներին, այսպիսով այդ ամենն իսկապես օրհնված էր:

Ինչպե՞ս ստացվեց, որ The Game–ի նման արտիստը նկարվեց ցեղասպանության խորհրդանիշ կրող՝ քո շնորհիվ արտադրված վերնաշապիկով:

thegame-Երկար տարիներ են Game-ի հետ մենք ընկերություն ենք անում: Նա միշտ ինձ աջակցել է երաժշտության մեջ և նպաստել իմ հմտությունների զարգացմանը:
Իհարկե մի քանի տարի առաջ մենք միասին երգ և տեսահոլովակ ենք թողարկել, որի անվանումն էր “Lost Angels” («Կորած հրեշտակներ»): 2013-ին երբ մենք հանդես եկանք “Open Wounds 1915” վերնաշապիկներով, մենք բաժանեցինք դրանք այնքան հայտնիների, ինչքան հնարավոր էր, և իհարկե Game-ը նրանցից մեկն էր: Նա բավականաչափ բարի գտնվեց՝ հագնելով այն և հրապարակելով այդ մասին instagram-ի և twitter-ի իր էջերում: Նա տարիներ ապրել է Գլենդելում և բոլորը գիտեին, որ նա ցանկանում էր իր հարգանքն ու սերը ցուցաբերել հայերի նկատմամբ: Անցյալ տարի նա հրապարակեց մի այլ նկար, որտեղ կրում էր վերնաշապիկի GOLD տարբերակը: Եվ այս տարի նա պարզապես կրկին հրապարակեց հայերի ցեղասպանության մասին: Այն պահից սկսած, երբ մենք հանձնեցինք վերնաշապիկը և բացատրեցինք, թե որն էր դրա նպատակը, նա դարձավ դրա ներկայացուցիչը, ինչը մենք իսկապես գնահատում ենք: Հարգանքներս Game-ին:

Նշիր հինգ անձնավորություն, ովքեր օրինակ են քո կյանքում:

Չեմ կարծում, որ կյանքումս ունեմ 5 օինակներ, համենայն դեպս ոչ հիմա, բայց այն մարդկանց անունները, որ այժմ գալիս են մտքիս, կարող են լինել Մայքլ Ջորդանը, Քոուբ Բրայանթը, Նասը, Քանյե Ուեսթը և եղբայրս:

Ասա մի բան, որ ոչ ոք չգիտի քո մասին:

Շատերը չգիտեն, որ բժշկության մեջ դոկտորի աստիճանի կոչում ունեմ:

Մարդիկ ինչպե՞ս կարող են կապնվել քեզ հետ՝ ամրագրման համար:

Ամրագրման համար նախատեսված կոնտակտ է [email protected]-ը, և իհարկե բոլոր ցանկացողները կարող են հետևել ինձ. Instagram, Twitter, Facebook, կամ snapchat – rdashmean:

YEREVANSTYLE-ի անձնակազմի հետ միասին քեզ մաղթում ենք հաջողություն՝ ապագայում քո երաժշտական կարիերայի զարգացման և ցեղասպանության ընդունման պայքարի մեջ:

Զրուցեց Աննա Բարսեղյանը


Ո՞ր ռեփերի հարցազրույցը կցանկանայիք կարդալ YEREVANSTYLE-ում:

Հեղինակի մասին

Աննա Բարսեղյան

Աննա Բարսեղյան

Ծնվել է 1995թ. մարտի 13-ին: Սովորում է Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիայի Լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետում: Ավարտել է «Իմաստասեր» վարժարանը: 2009-2010թթ. մասնակցել է «Ազգ» օրաթերթի և UNICEF-ի համագործակցությամբ իրականացված ծրագրին, որտեղ սովորել է «Ժուռնալիստիկայի հիմունքներ և վարպետություն»: Աշխատել է որպես «Մանկապատանեկան Ազգ» թերթ-ներդիրի լրագրող: Այժմ թղթակցում է տարբեր լրատվական կայքերի: