Գիտություն և ՏՏ

Ապագայի 5 զարգացումներ, որոնք արդեն գոյություն ունեն

Կարեն Հակոբյան
Հեղինակ՝ Կարեն Հակոբյան

Մենք արդեն գտնվում ենք ապագայում։

Այն բանից հետո, երբ Lexus- ը երեքշաբթի օրը իրական աշխատող hoverboardը բացահայտեց, Marty Mcfly-ը իրեն լավ կզգար՝ ապրելով մեր ժամանակներում։

1. Lexus hoverboard

Եթե մտածում ես սա ամենն է, ուրեմն դեռ չես տեսել հետևյալը․

2. Microsoft Hololens

Microsoft – ը զարմացրեց բոլորին, ցույց տալով նրանց նոր “Virtual reality-ակնոցները”, ինչպես նրանք են անվանում: The Hololens. Անձ, որը ակնոց դնելով, փոխակերպեց սեղանը՝ տանելով այն դեպի ինտերակտիվ 3D – կատարում։

Microsoft 3d Hololens

3. Աղբաման, որը տեսնելով քո նետած աղբը ինքն է մոտենում և ընդունում այն։

Ճապոնացի ինժեներները ստեղծել են աղբամանը ղեկավարող մեխանիզմ, որը սենսորային համակարգի օգնությամբ կարողանում է ընկալել, թե որտեղ է ընկնելու նետած աղբը։ Նկատելով քո նետած աղբը՝ աղբամանը շտապ հայտնվում է այն օդից ընդունելու։

4. Գրպանի տպիչ

Վերցրու այս սարքը քեզ հետ, դիր թղթի վրա և տպիր այն, ինչ ուզում ես։ Այլևս կարիք չկա մի թուղթ տպագրելու համար գնալ ինչ որ տեղ, խնդրել մոտ ընկերոջդ կամ գնալ տպարան։

5. Թարգմանություն անմիջապես սմաթֆոնի տեսախցիկի միջոցով

Այս հեռախոսային ծրագիրը, որը պատկանում է Google Translate – ին, կարողանում է միանգամից թարգմանել՝ տեսնելով նկարում գրված բառերը։
Պահիր քո հեռախոսի տեսախցիկը ցանկացած օտար լեզվով գրվածքի վրա և ստացիր նույնը՝ թարգմանված քեզ հարազատ լեզվով։

Գրիր, թե քո կարծիքով ինչպիսի՞ տեխնիկա կզարգանա մինչև 2020 թվականը

Հեղինակի մասին

Կարեն Հակոբյան

Կարեն Հակոբյան

Սովորում է Ուտրեխտի համալսարանի (Հոլանդիա) Փոքր և միջին ձեռնարկատիրության կառավարման ֆակուլտետում՝ «Առաջնորդություն և ստեղծագործական բիզնես» մասնագիտացմամբ: Edita Media հոլդինգի և Armenia Design ընկերության հիմնադիրն է: Սիրում է ընթերցանություն, առցանց մարքեթինգ և սպորտ: