Ապշեցնող

Հաշմանդամություն ունեցող 10 հայտնիները

Յուրաքանչյուր մարդ էլ կյանքում դժվարությունների է բախվում, բայց երբ հաշմանդամություն ունեցող անհատը ելք է գտնում`հաղթահարելով իր դժվարությունները, ապա նա ոչ միայն շարունակում է ապրել, այլ նաև մեծ հաջողությունների հասնել: Դա, իրոք, հրաշալի բան է:

Հաշմանդամություն ունեցող այս հայտնի մարդիկ հասել են մեծ բարձունքների իրենց անսպառ կամքի ուժի ու վախերից ամբողջությամբ ձերբազատվելու շնորհիվ: Այստեղ են ներկայացված հաշմանդամություն ունեցող գյուտարարից մինչև գլխավոր գործադիր տնօրենի, երգչից մինչև նկարչի կյանքի շատ տպավորիչ պատմություններ:

1. Սթիվեն Հոկինգ
Աշխարհի ամենահայտնի ֆիզիկոսներից մեկը` Ստիվեն Հոկինգը, գիտության ասպարեզում մեծ վերելքների է հասել, չնայած այն փաստին, որ 21 տարեկանում ախտորոշվել է կողային ամիոտրոֆիկ սկլերոզով: Նա կարողանում է խոսել միայն համակարգչի օգնությամբ և ամբողջ ժամանակ անցկացնում է անվասայլակի վրա: Հաշմանդամությունը երբեք նրան չի խանգարել հրաժարվել` տիեզերքը, հատկապես հարաբերականության տեսությունը և  քվանտային մեխանիկայի կառուցվածքը ուսումնասիրելու իր ցանկությունից: Նրա ամենաշատը վաճառված գործը` <<Ժամանակի համառոտ նկարագիր>> զարմանալիորեն 237 շաբաթների ընթացքում գլխավորել է The Sunday Times-ի ամենաշատը վաճառվող առարկաների ցուցակը:

2. Ֆրանկլին Դ. Ռուզվելտ
Ամերիկայի ամենահայտնի և ամենասիրված նախագահներից մեկը` Ֆրանկլին Դիլանո Ռուզվելտը, ով առաջնորդեց իր երկիրն Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին, ով իր ամբողջ ժամանակը անցկացնում էր գրասենյակում, նույնպես հաշմանդամություն ուներ և տեղաշարժվում էր անվասայլակի օգնությամբ: Մինչ իր քաղաքական գործունեությունը սկսելը` Ռուզվելտը գոտկատեղից ներքև ընկած հատվածը կաթվածի էր ենթարկվել, և նա էլ ախտորոշվել էր մանկական կաթվածով: Ռուզվելտը ապացուցեց, որ կաթվածը արգելք չի կարող համարվել հոյակապ առաջնորդ դառնալու համար:

3. Ռալֆ Բրաուն
Ռալֆ Բրաունը` Բրաուն ընկերության նախկին հիմնադիրը, անվասայլակների, որպես մատչելի փոխադրամիջոցների առաջատար արտադրողներից մեկն է: Բրաունը նախագահ Բարաք Օբամայի կողմից ստացել է ճակատագրի մարտիկը անվանումը: Նա իր ամբողջ կարողությունը ձեռք է բերել հաշմանդամություն ունեցող մարդկանց շարժումների ազատությանը  մղված անվասայլակներ ստեղծելով: Ռալֆ Բրաունը ծնվել է մկանային դիստրոֆիայով: Նա իր գործունեությունը սկսել է 1966-ին` ստեղծելով ձեռքերի օգնությամբ աշխատող առաջին անվասայլակը, իսկ 1999 Ռալֆի ընկերությունը` Brown Ability-ն ստեղծեց առաջին մինիվերը: Ռալֆ Բրաունի թողած ժառանգությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքում այնքան աննկարագրելի է, որ հենց այդ թողած ժառանգության շնորհիվ նա երբեք չի մոռացվի:

4. Ջոն Հոկենբերի
Ամերիկացի գրող և լրագրող, 4 անգամ Emmy մրցանակաբաշխության հաղթող, 3 անգամ Peabody մրցանակաբաշխության հաղթող Ջոն Հոկենբերին աշխարհի ամենահայտնի լրագրողներից մեկն է, ով տառապում է ողնուղեղի վնասվածք հիվանդությամբ: 1990 – ականների հոկտեմբերին աշխատում էր Dateline-ում և նա այն եզակի լրագրողներից էր, ով անվասայլակով էր տեղաշարժվում: Նա նաև մի քանի գրքի հեղինակ է.<<Տեղափոխման բռնությունները>>, <<Պատերազմի գերիները>>, <<Անվասայլակներ>> և <<Անկախության հռչակագիրը>>: Նա նաև Takeaway ռադիոյի հյուրն է եղել, այն կենդանի ծրագրի, որը հեռարձակվում է 2008 թվականից:

5. Մառլի Մեթլին
Օսկար մրցանակաբաշխության ժամանակ Փոքրագույն Աստծո զավակները (1986) ֆիլմում գլխավոր դերի համար ստացած լավագույն դերասանուհի մրցանակը ստացած Մառլի Մեթլինը ամերիկացի ամենահայտնի դերասանուհիներից մեկն է: Ականջի գենետիկորեն տձև խոռոչներ ունենալու պատճառով նա 18 ամսականից սկսած խլացել է: Մեթլինը նաև Ոսկե Գլոբուս մրցանակին է արժանացել Փոքրագույն Աստծո զավակները ֆիլմում իր դերի համար: Օսկար ստանալուց ի վեր Մեթլինը մասնակցում է տարբեր հեռուստատեսային ծրագրերի, ինչպիսիք են Սեքսը այլ քաղաքում, Օրենք և կարգուկանոն: Նա մասնակցել է նաև մի շարք հեռուստաշոուների, ինչպես օրինակ Աշակերտին և Երբ պարում են աստղերին:

6. Ստիվի Ուանդեր
Աշխարհահռչակ կենդանի լեգենդ երգիչ, երաժիշտ և երգահան Ստիվի Ուանդերը ի ծնե կույր է: Նախատեսված ժամկետից վեց շաբաթ շուտ ծնվելով` Ստիվիի աչքերի վերին անոթներից արյունը ստորին անոթներ չի հասել,     և դա կուրության պատճառ է հանդիսացել: Թողարկելով իր առաջին ձայնասկավառակը 11 տարեկանում` նա դառնում է մանուկ տաղանդ: Իր հաջող երաժշտական կարիերայի ընթացքում Ստիվին ձայնագրել է 30 շատ հայտնի հիթեր, այդ թվում Սնահավատը, Պարոն Դյուքը, Ես պարզապես զանգահարել էի, որ ասեի` ես սիրում եմ քո երգերը:

7. Ֆրիդա Կալո
Մեքսիկացի այս հայտնի նկարչուհին 20-րդ դարի հաշմանդամություն ունեցող ամենահայտնի նկարչուհիներից մեկն է: Դեռահաս տարիներին տրոլեյբուսի վթարի ժամանակ վիրավորվելով և ծանր վնասվածքներ ստանալով` նա մի քանի ամիս անցկացրել է անկողնում գամված: Բժիշկները նրան 100%-ով ապաքինում երբեք չեն խոստացել թիկունքի շրջանում ստացած ծանր վնասվածքների պատճառով: Ֆրիդան շատ հայտնի էր իր դիմանկարներով, որոնց մեծ մասը նա հենց անվասայլակին գամված է նկարել: Ֆրիդայի կյանքի ամենաաղմկալի շրջաններից մեկը համարվում է նրա և մեքսիկացի մեկ այլ հայտնի նկարչի` Դիեգո Ռիվերայի կապը:  Ֆրիդան միշտ կհիշվի որպես նկարչի կատաղի մարմնացում:

8. Հելեն Քելլեր
Ամերիկացի գրող, քաղաքական ակտիվիստ, դասախոս Հելեն Քելլերը առաջին խուլ և կույր մարդն է աշխարհում, ով համալսարանական աստիճան է ստացել: Նրա կյանքի պատմությունը ներկայացված է <<Հրաշալի աշխատողը>> գրքի և պիեսի մեջ, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես նրա ուսուցիչ Աննա Սուլիվենը մի լեզու է կարողանում գտնել, որը Հելենը վերջապես հասկանում է: Հելեն Քելլերը 12 գրքի հեղինակ է, ներառյալ նրա ոգեշունչ ինքնակենսագրականը և <<Իմ կրոն>> գրքերը: Նա Ամերիկայի Սոցիալիստական կուսակցության անդամ էր և բազմաթիվ քարոզարշավներ է անցկացրել կանանց և աշխատողների իրավունքների համար:

9. Լենին Մորենո
Լենին Մորենոն Ֆրանկլին Ռուզվելտից հետո հաշմանդամություն ունեցող ամենահայտնի մարդն է, ով 2007-2013 թվականներին Էկվադորի վարչապետն է եղել: Նա պետության զարգացման առաջնահերթ խթան էր համարում բնակչության և իշխանության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդրիների վրա սևեռելը: Մինչև քաղաքական դաշտ մտնելը նրա վրա կրակել էին, և ծանր վնասվածքներ ստանալով` նա հաշմանդամ էր դարձել: Վարչապետ լինելու տարիներին հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները լուծելու համար իր ներդրած հսկայական ավանդի՝ Լենինը 2012-ին Նոբելյան մրցանակի է արժանացել:

10. Սուդա Չենդրան
Հնդիկ պարուհի և հեռուստադերասանուհի Սուդա Չենդրանի անունը շատ հայտնի է նաև ԱՄՆ-ում: 1981-ին ավտովթարի պատճառով նա զրկվեց իր ոտքից: Սուդան հայտնի է հատկապես Բհարստանտատյամ պարերում: Հաշմանդամությունը նրան չխանգարեց, և պրոթեզ ոտք կրելով` նա դարձավ ամենավաստակավոր պարուհիներից մեկը աշխարհում: Հոլիվուդյան ֆիլմ Մայուրին հիմնված է նրա կյանքի պատմության վրա:

Բարձունքների հասնելը հեշտ չէ, և հատկապես հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, բայց նրանց կյանքի օրինակները ցույց տվեցին, որ անհնարինը կարող է հնարավոր դառնալ` նրանց դարձնելով հաշմանդամություն ունեցող գերաստղեր:

Հեղինակի մասին

Անի Չիլինգարյան

Անի Չիլինգարյան

Ծնվել է 1994թ. մայիսի 9ին: Սովորում է Եվրոպական ակադեմիայի Զբոսաշրջության և Լեզվաբանության դեպարտամենտում: Մասնագիտությամբ թարգմանչուհի է: Նախընտրում է լսել ռոք երաժշտություն: Երազում է դառնալ շատ կարևոր մարդ Հայաստանի համար: