Ապրելակերպ

13 ոգեշնչող խորհուրդներ ավելորդ քաշը կորցրած և արդյունքը պահպանած մարդկանցից

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

1. Մի պաստառ պատրաստիր` աղի մեծ հատիկ վրան պատկերելով

Երբեմն լավ մարզավիճակում գտնվող մարդկանց նկարները նայելը շատ է ոգեշնչում, բայց մյուս կողմից էլ այն նաև շատ է ճնշում: Եվ ես հասկացա, որ ավելի լավ մարզավիճակում գտնվող մարդկանց նկարները նայելով ես ավելի ու ավելի եմ կոտրվում: Որոշ ժամանակ պահանջվեց ինձանից` հասկանալու համար, որ նրանք հոյակապ տեսք ունեն իրենց ֆեյսբուքյան կամ թվիթերյան նկարներում, բայց դա չի նշանակում, որ նրանք չունեն ցելյուլիտ կամ էլ քաղցրավենիք չեն ուտում: Մենք բոլորս էլ մարդ ենք:
Բրուք Ս.

2. Թակարդը մի ընկիր` մտածելով, որ սխալվելն ու անհաջողությունը նույն բանն են

Ամենակարևորն այն է, որ ինչ որ բանից մի քիչ ուտելով չմտածես, որ մեծ սխալ գործեցիր, և շարունակես ամբողջը ուտել: Երեք թխվածքաբլիթ ուտելով` միանգամից չես գիրանա, բայց եթե շարունակես ուտել ամբողջ տուփը, արդեն դժվար կլինի քեզ համար վերադառնալ նախկին քաշիդ:

Ես դա հասկացա և ճիշտ ուտելու վերաբերյալ որոշում կայացրեցի. սկսեցի առողջ սնունդ օգտագործել և դադարեցի մտածել, որ մի քանի կոնֆետ ուտելու հետ մեկտեղ պիցցա պատվիրելն էլ չէր խանգարի:
Մելանի Բ.

3. Հետևիր ինքդ քեզ` հուսալով և սպասելով լուրջ առաջընթացի

Նայելով հայելու մեջ ամեն օր` դժվար է նկատել, թե ինչ արդյունքի ես հասել: Այդ պատճառով ես սկսեցի համեմատել իմ նախկին և այժմյա նկարները` տեսնելու, թե ինչպիսին էի առաջ և ինչպիսին եմ հիմա:
Շերի Հ.

4. Հիշի´ր, որ սա անում ես ոչ միայն մեծ արդյունքի հասնելու, այլ նաև հետաքրքիր փորձությունների համար

Ես էլ շատ մարդկանց պես մտածում էի, որ սխալ ձևով եմ սնվում, որ իմ օրերն ու շաբաթները շատ վատ են անցնում: Իմ նպատակին հասնելու ճանապարհը շատ հեռու էր թվում, և ես ինձ համարում էի սովորական ձախողակ: Չնայած որ ես սկսեցի ինչպես հարկն է սնվել, ես նկատեցի, որ կշեռքի վրայի թիվը չի փոխվում: Ես շատ էի հիասթափվել: Այդ զգացողությունը հաղթահարելու համար կարևոր է հիշել, որ այդ ամենը անում ես ոչ միայն վերջնական արդյունքի հասնելու, այլ գործընթացից հաճույք ստանալու համար:
Լորեն Լ.

 5. Հասկացի´ր, երջանկությունը չի որոշվում կշեռքի վրա հայտնված թվով

Ես 4 կգ էի կորցրել, որն էլ հետո վերականգնեցի: Դա այն պաղպաղակն էր, որն ուտում էի ամեն գիշեր, և այն գինին էր, որը խմում էի ընկերների հետ: Այդ 4 կգ-ն իմ կյանքը ավելի հետաքրքիր դարձրեց: Ես հիմա փորձում եմ առողջ ապրելակերպ վարել, բայց դեռ չեմ կորցրել այդ 4 կգը: Ես դրա համար առհասարակ չեմ անհանգստանում, քանի որ հասկանում եմ, որ երջանկությունը չի որոշվում կշեռքի վրա հայտնված թվով:
Անի Մ.

6. Մտածիր լավ մարզավիճակում լինելու մասին որպես ինքնախնամքի ձև

Ես ստիպված եմ հիշեցնել ինձ ամեն օր, որ լավ մարզավիճակը ինքնախնամքի մասն է կազմում, և դրա համար պետք է պարգևատրեմ մարմնիս ու մտքիս: Ես դա հիմնականում անում եմ ազատ օր վերցնելով ու հանգստանալով:
Ֆեյթ Ք.

7. Փոխի´ր ինքդ քեզ հետ խոսելու ձևը

Ես ստիպված էի ինքս ինձ հետ այլ կերպ խոսել: Ես նայում էի հայելու մեջ ու ժպտում` դեմքիս վրա դրական փոփոխություններ տեսնելու, այլ ոչ թե բծեր փնտրելու համար: Ես ինձ դրական մթնոլորտով էի շրջապատում: Իսկ ամենակարևորը. ես հասկանում էի, որ դա իմ որոշումն է և մտածում էի, որ արժանի եմ դրան:
Քեթլին Ս.

8. Հասկացի´ր, անհաջողությունները դեպի հաջողություն տանող արգելքներն են

Սկզբում անհաջողությունները ինձ միշտ հիասթափեցնում էին: Ես պարտված ու ջախջախված էի զգում: Բայց մի քանի (տասնյակ) անհաջողություններից հետո ես հասկացա, որ դրանք էլ հաջողության հասնելու գործընթացի մասն են կազմում: Ցանկացած վարժություն և սննդակարգ տարբեր մարդկանց մոտ տարբեր արդյունք է ունենում: Հետո պետք է փորձել լավագույն միջոցը, որին քո օրգանիզմն ամենաարագը կարձագանքի, և դու էլ այդտեղ կսայթաքես: Բայց սայթաքելով դու չես սխալվում, այլ սովորում ես:
Անհայտ

9. Մի´ զրկիր քեզ ամեն ինչից

Ես երբեմն մտածում եմ, որ մի խնջույքի գնալով ու մի կտոր տորթ կամ թխվածքաբլիթ ուտելով ես ամեն ինչ ջուրը կգցեմ: Ինձ թվում է, որ ես անմիջապես կվերականգնեմ կորցրածս ամբողջ ավելորդ քաշը: Բայց ճշմարտությունն այն է, որ ուղղակի կարելի է վայելել այս ամենը չափավոր ուտելով: Իմ անառողջ ապրելակերպի սխալներից մեկն էլ հենց սա էր: Ես ստիպված էի ինձ ամեն օր հիշեցնել, որ առողջ ապրելակերպ վարելու համար ես պետք է ուտեմ սրանք ժամանակ առ ժամանակ:
Կորտնի Մ.

10. Քո առջև բազմազան նպատակներ դիր, որոնցից մի քանիսը նույնիսկ էական կապ չեն ունենա ավելորդ քաշ կորցնելու հետ

Ես մի կարևոր նպատակ էի դրել իմ առջև` կորցնել ավելորդ քաշս, բայց նաև մի քանի փոքր նպատակներ էլ ունեի: Այդպես մտածելը ինձ շատ օգնեց, որովհետև, երբ չէի կարողանում հասնել մեկին, չէի կոտրվում, որովհետև հասնում էի մնացածին: Օրինակ ես իմ առջև երկու նպատակ էի դրել.

ա. անցնել մարաթոնյան վազքի համար նախատեսված տարածության կեսը

բ. կորցնել ամբողջ ավելորդ քաշը:

Ես հաղթահարեցի մարաթոնյան վազքի համար նախատեսված տարածության կեսը, սակայն չկարողացա ավելորդ քաշս ամբողջությամբ կորցնել: Արդյունքում ես չէի տխրել, որովհետև տոնում էի մյուս հաջողությունս: Ավելորդ քաշից ազատվելը բարդ ու երկարատև գործընթաց է, և ես քաջալերում էի ինքս ինձ` տանելով յուրաքանչյուր փոքրիկ հաղթանակս:
Դիրդրե Ռ.

11. Դադարիր մտածել, որ մարզասրահ հաճախող և լավ կազմվածքով մարդիկ ամբողջ ժամանակ քո մասին են խոսում

Այսպիսի մի տեսակետ կա, որ մարզասրահ հաճախող և լավ կազմվածքով մարդիկ շատ ինքնագոհ են, ովքեր նայում են քեզ ու սկսում են ծաղրել: Ես կարծում էի, որ բոլորի կարծիքով ես մի ճարպի գունդ էի: Բայց, երբ ես սկսեցի խոսել մարդկանց հետ, պարզվեց, որ նրանք այնքան տարված էին իրենց վարժություններով, որ նույնիսկ չէին էլ նկատել ինձ: Նրանցից մի քանիսը ասացին, որ ժամանակին իրենք էլ են շատ գեր եղել, բայց հիմա նրանք հիանալի մարզավիճակում էին: Եվ միակ մարդը, ով ինձ դատում էր, ես էի:
Էնիդ Բ.

12. Խնդրիր ընկերներիդ կիսվել իրենց փորձով և խորհուրդներով

Մեկ այլ բան, որը ես սովորեցի, հարցեր տալն էր: Օգտագործիր ինֆորմացիայի ամբողջ պաշարը. քաղիր դա քեզ շրջապատող մարդկանցից: Ես ոչինչ չգիտեի լողալու կամ հեծանիվ քշելու մասին, բայց սկսեցի հարցեր տալ ընկերներիս, ովքեր լավ էին հասկանում դրանից: Ես սննդի հետ կապված հարցեր էի տալիս այն մարդկանց, ովքեր կարողացել են ճիշտ սննդակարգի հետևել: Մի ընկեր էլ ինձ սովորեցրեց մի քանի արդյունավետ վարժություններ: Շատ նորմալ է, երբ դու ինչ որ բան չգիտես և ուրիշներից ես հարցնում: Եթե չհարցնես, պատասխանը երբեք չես իմանա:
Քրիստինա Մ.

13. Ամենից շատ մտածիր հեռանկարային բաների մասին

Քո մարմինը քո հոգու տունն է: Քո հոգին դու ես, իսկ մարմինդ պարզապես մի նավ է, որով ճանապարհորդում ես:
Շելբի Լ.

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: