Ապրելակերպ

10 արտահայտություն, որ երբեք չպետք է ասել անվասայլակի օգնությամբ տեղաշարժվող մարդուն

Կարևոր չէ, թե դուք տեղաշարժվում եք անվասայլակի օգնությամբ 1 շաբաթ, թե 10 տարի, միևնույն է, մարդիկ կշարունակեն Ձեզ ամենախելագար հարցերը տալ: Եվ ես գիտեմ պատճառը. մարդիկ միշտ արտառոց վերաբերմունք են ցուցաբերում այն ամենի հանդեպ, ինչը տարբեր է, և անվասայլակները անմասն չեն մնում դրանից:

Մարդիկ հաճախ անհեթեթ ու վիրավորական բաներ են ասում անվասայլակով տեղաշարժվող մարդուն, բայց շատ հաճախ դրանք ուղղակի չմտածված խոսքեր են: Եթե չես ուզում հիմարի կարգավիճակում հայտնվել, երբ կողքդ անվասայլակով տեղաշարժվող մարդ կա, ապա կարդա այս տաս կետերը, որոնք երբեք չպետք է հարցնես կամ համարձակվես ասել անվասայլակի օգնությամբ տեղաշարժվող մարդուն: 

1.Մի փոքր կամաց. արագությունը գերազանցող քարտ կստանաս

Ճիշտ է, մենք տեղաշարժվում ենք չորս անիվների օգնությամբ, բայց չպետք է այս չորս անիվները համեմատել մնացած չորս անիվ պարունակող փոխադրամիջոցների, օրինակ հեծանիվի կամ մեքենայի հետ: Ես անվասայլակի օգնությամբ եմ տեղաշարժվում շուրջ քսան տարի, ես մոտ 1000 անգամ լսել եմ սա պատահական անցորդներից: Հիշի´ր, սա ծիծաղելի չէ, և պարզապես մի հարցրու:

2.Ի՞նչ է քեզ հետ պատահել

Անվասայլակի օգնությամբ տեղաշարժվող մարդուն նրա հետ կատարվածի մասին հարցնելու համար հազարավոր այլ եղանակներ կան: Պատճառը պարզելու համար ավելի քաղաքավարի ձևեր կան, բայց, եթե դուք նրան այդքան էլ լավ չեք ճանաչում, ապա պարզապես մի հարցրեք: Իրականում դա ձեր գործը չէ, ոչ էլ հարմար պատրվակ է անծանոթ մեկի հետ խոսակցություն սկսելու համար:

3.Ինչքա՞ն արագ կարող ես տեղաշարժվել անվասայլակովinvalid

Այս հարցը շատ հաճախ են լսում անվասայլակի օգնությամբ տեղաշարժվող մարդիկ: Սա շատ հասկանալի, միևնույն ժամանակ մի փոքր նյարդացնող հարց է: Ցավոք, այս դատարկախոսությունը մարդիկ շատ հաճախ են հարցնում: Թույլ տվեք ինձ հանգստացնել բոլորին` փաստելով, որ կարելի է շատ արագ տեղաշարժվել անվասայլակի օգնությամբ: Ամենաարագ անվասայլակը ժամում 6-8 մղոն է գնում, իսկ ամենահզորը` 4-5, այսպիսով նրանք այնքան արագ են գնում, ինչքան հեծանիվը:

4.Ճանաչու՞մ ես այն մարդուն, ով նույնպես անվասայլակով է տեղաշարժվում

Այն ժամանակից սկսած, ինչ անվասայլակով տեղաշարժվող մարդիկ «փոքրամասնություն» են համարվում, «մեծամասնության» մոտ իշխում է այն քարացած կարծրատիպը, որ այն բոլոր մարդիկ, ովքեր անվասայլակով են տեղաշարժվում, ճանաչում են միմյանց: Աշխարհը փոքրիկ գյուղ չէ, որ բոլորը իրար ճանաչեն: Օրինակ, դու երբեք չես հարցնում մի աֆրոամերիկացու, թե նա ճանաչում է քո ընկեր Մայքլին, ով նույնպես աֆրոամերիկացի է, այնպես որ այս հարցն էլ մի տուր:

5.Պարտադի՞ր է, որ քո կողակիցն էլ անվասայլակի օգնությամբ տեղաշարժվող մեկը լինի 

Մի օր հիվանդանոցում այս հարցը ինձ մի բուժքույր տվեց, բայց ես ուղղակի չպատասխանեցի: Այս հարցը այնքան ծեծված ու հնացած է, որ այն տալով` շատ ծեր մարդու տպավորություն կգործես: Անվասայլակի օգնությամբ տեղաշարժվող մարդիկ հաճախ են հանդիպում և նույնիսկ ամուսնանում այն մարդկանց հետ, ովքեր նույնպես տեղաշարժվում են անվասայլակի օգնությամբ: Սակայն սա կազմում է ընդհանուր վիճակագրության ընդամենը 15%-ը: Այնպես որ այս հարցը մի´ տուր, եթե չես ուզում անպատիվ խոսքեր լսել քո հասցեին:

6.Ավելի լավ է մեռնեմ, քան հաշմանդամ լինեմbakterii_kletki_2436

Մի երիտասարդ ուսանող մի օր քոլեջում ասաց. «Ավելի լավ է մեռնեմ, քան հաշմանդամ լինեմ»: Ես չեմ կարծում, որ նա հենց դա նկատի ուներ, բայց այդ միտքը գլխիցս դուրս չեկավ մոտ երեք տարի: Այնուամենայնիվ, հնարավոր է դուք էլ ունենաք նույն զգացողությունը, բայց հավատացեք, սա ամենավատ գաղափարն է հաշմանդամություն ունեցող մարդու հետ կիսելու համար:

7.Դուք շատ լավ տեսք ունեք այդ անվասայլակի վրա

Հետևելով Ձեր տեսքին, մի քանի կգ կորցնելով, նոր հագուստներ գնելով, մազերը հետ սանրելով` դուք հավանաբար լավ տեսք կունենաք, և շանսերն էլ կմեծանան, որ փողոցում պատահական անցորդների կողմից հաճոյախոսություններ լսեք: Բայց շատ ավելի հավանական է, որ հենց այսպիսի հաճոյախոսություն լսեք. «Դուք շատ լավ տեսք ունեք այդ անվասայլակի վրա»: Եթե ուզում եք գովաբանել անվասայլակի օգնությամբ տեղաշարժվող մարդուն, ապա մի արեք այս հաճոյախոսությունը, փոխարենը ասեք, որ նա ուղղակի շատ լավ տեսք ունի: Հիշե´ք, աշխարհում ամեն բանն է գեղեցիկ, նույնիսկ անվասայլակի օգնությամբ տեղաշարժվող մարդը:

8. Կեցցե՜ս 

Երևի ամենասարսափելի բանը, որ կարող ես ասել անվասայլակի օգնությամբ տեղաշարժվող մարդուն «կեցցե»-ն է որևէ սովորական բան անելիս, ասենք նպարեղենի խանութում թափված նպարեղենը գետնից վերցնելիս կամ փողոց դուրս գալիս: Հիմնականում սա ասում են ավելի շատ ծերերն ու հասուն տարիքի մարդիկ, քան երիտասարդները: Բայց, երբ օրինակ անվասայլակով մոտենում ես թեք հարթակին, և ինչ-որ մեկը քեզ ասում է կեցցես,այդ ժամանակ հազիվ ես քեզ զսպում, որ բռունցքով դեմքին չհարվածես:

9. Կարո՞ղ եմ որևէ անձնական հարց տալ

Հնարավոր չէ, որ ինչ-որ մեկը տուժած չլինի ներածական մասով այս հարցից: Եվ երբ ինձ այս հարցն են տալիս, անմիջապես հիշում եմ My Gimpy Life հեռուստահաղորդումը, որի ժամանակ տղան նախ հարցնում է, թե կարող է որևէ անձնական հարց տալ և հետո միանգամից հարցնում է, թե կարող է նրանց հետ սիրով զբաղվել: Իրականում ուղղակի պետք չէ այս հարցը տալ այն մարդուն, ում հետ այնքան էլ մոտ չեք:

10. Հե՛յ, վազքի մրցարշավի մասնակից, կարո՞ղ ես հաղթանակի հասնել անվասայլակովդ

Եվ վերջապես, ավելի վատ բան չկա, քան անվասայլակի օգնությամբ տեղաշարժվող մարդուն վազքի մրցարշավի մասնակից անվանելը: Լավ է, որ մեզ մուլտֆիլմի հերոսների անուններով էլ չեք դիմում: Երբեմն մենք իրոք շատ արագ ենք գնում, որովհետև ուշանում ենք, բայց խնդրում եմ, մեզ մի անվանեք վազքի մրցարշավի մասնակիցներ:

Եթե միայն ավելի շատ մարդիկ հասկանային, որ մենք էլ դեռ մարդ ենք նորմալ աշխատող ուղեղով, ապա այս ցուցակի կարիքը հաստատ չէր լինի: Հետաքրքիր է, էլ ինչպիսի զավեշտալի բաներ են մարդիկ հարցրել Ձեզ…invalid_151

Հեղինակի մասին

Անի Չիլինգարյան

Անի Չիլինգարյան

Ծնվել է 1994թ. մայիսի 9ին: Սովորում է Եվրոպական ակադեմիայի Զբոսաշրջության և Լեզվաբանության դեպարտամենտում: Մասնագիտությամբ թարգմանչուհի է: Նախընտրում է լսել ռոք երաժշտություն: Երազում է դառնալ շատ կարևոր մարդ Հայաստանի համար: