Բանաստեղծություններ

Մամ ջան, հիշի՛ր, երբ կզարթնես

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Ահա և ես: Շա՞տ ուշացա,
9 ամսից տուն կմտնեմ,
Խոստանում եմ, երբ մեծացա,
Ձեր սրտում տեղ կգտնեմ:

Զուր եք վիճում նրա համար,
Որ տղա էիք սպասում,
Դեռ չգիտեք, թե ձեզ համար,
Ես ինչեր եմ երազում:

Մա՛մ ջան, այնքան համեստ եմ ես,
Ծիծաղում եմ քեզ նման,
Համարձակ եմ պապայիս պես,
Ձեզ սիրում եմ անսահման:

Երբ մեծանամ, դպրոց գնամ
Գերազանց եմ ստանալու,
Տանը քեզ ու պապային էլ
Համով սուրճ եմ եփելու:

Մամ ջան երբ դու գործի գնաս,
Իրերդ չեմ թափելու,
Հայրիկս թե հիվանդանա,
Ջերմությունն եմ չափելու:

Հարցեր ունեմ ես անհամար,
Պապայից ամաչում եմ,
Որ աղջիկ եմ դրա համար,
Մի՛ տխրիր, աղաչում եմ:

Ների՛ր, դեռ չեմ կարող օգնել,
Արցունքներդ են վարարում,
Քնի՛ր, գուցե շատ ես հոգնել
«Տղա-աղջիկ» պայքարում:

Շատ հոգնեցի երազելուց,
Արդեն քունս է տանում.
Այսօր քնեմ, վաղը խոսենք,
Բայց սպասեք, ի՞նչ եք անում:

Այս ի՞նչ զենք է, ի՞նչ եք անում,
Ցավացնում եք, մի՛ կապեք,
Մայրի՛կ, օգնի՛ր, շատ եմ խնդրում,
Մի՞թե քեզ էլ են խաբել:

Հենց մեծանամ, ես քեզ կօգնեմ,
Դու ինձ շատ ես փայփայել,
Քնի՛ր, մա՛մ ջան, շատ ես հոգնել,
Ես ինքս կպայքարեմ:

Մա՛յր իմ, ների՛ր, քեզ թողեցի
Մենակ՝ այս չար աշխարհում,
Ձեռ ու ոտս մասնատեցին,
Չդիմացա պայքարում:

Մա՛մ ջան, հիշի՛ր, երբ կզարթնես,
Գնալիս քեզ գրկեցի,
Թաթիկներս պոկել են տես,
Քեզ փարվելուց զրկեցին:

Իմ հուշերում քեզնից բացի
Էլ արև չի ճառագում,
Բայց ուրախ եմ, որ չես լացի,
Թեկուզ և ես երկնքում:

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան