Փիլիսոփայություն

Ինչպե՞ս հեշտ լուծել ցանկացած խնդիր (Առաջարկում է պրոֆեսորը)

Մտածե՛ք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի Ձեր կողքին

Պրոֆեսորը, մեկ բաժակ ջուր վերցնելով, սկսում է դասը: Բաժակը բարձրացնում է այնպես, որ բոլորը տեսնեն այն, և հարցնում է ուսանողներին.
– Ի՞նչ եք կարծում` ինչքան կկշռի այս բաժակը: Լսարանում սկսվում է ակտիվ քննարկում:
– Մոտավորապես 200 գրամ։ Չէ՛, երևի 300 գրամ։ Միգուցե 500 գրամ, – լսարանում հնչում են տարբեր կարծիքներ:
– Իրականում ես չգիտեմ պատասխանը: Մինչև չկշռեմ այն, չեմ կարող ասել, բայց հարցը դա չէ, այլ այն, թե ինչ տեղի կունենա, եթե այս բաժակը մի քանի րոպե պահեմ իմ ձեռքում:
– Ոչի՛նչ:
– Իրո ՛ք, ոչ մի վատ բան չի լինի: Իսկ ի՞նչ կլինի, եթե այս բաժակը պահեմ ձեռքումս մոտավորապես մեկ ժամ:
Ձեր ձեռքը կսկսի ցավել:
– Իսկ եթե այսպես պահեմ մեկ օ՞ր:
– Ձեր ձեռքը կքարանա, մկանները կսկսեն ցավել, նույնիսկ կարող եք անդամալույծ դառնալ:
– Ըստ ձեզ՝ բաժակի քաշը կփոխվի՞, եթե ես այն պահեմ մի ամբողջ օր:
– Իհարկե ոչ, – պատասխանեցին ուսանողները:
– Իսկ ի՞նչ պետք է անել, որ այդպիսի իրավիճակում չհայտնվենք:
– Պարզապես բաժակը դրեք սեղանին, – ուրախ պատասխանում է մի ուսանող:
– Այո՛, – ոգևորված ասում է պրոֆեսորը, – այդպես է լինում նաև Ձեր կյանքում խնդիրների հետ։

Մտածե՛ք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի Ձեր կողքին:

Մտածե՛ք մի քանի ժամ նույն խնդրի մասին, և այն կսկսի Ձեզ կրծել:

Իսկ եթե մտածեք մի ամբողջ օր, այն Ձեզ կաթվածի կհասցնի:

Կարող եք մտածել խնդրի մասին, բայց ըստ բնական օրենքի՝ դրա «քաշը» չի փոքրանում:

Խնդիրը հնարավոր է լուծել միայն գործողությունների միջոցով:

Լուծի՛ր այն կամ էլ դի՛ր մի կողմ:

Իմաստ չունի հոգում ծանր քարեր քարշ տալ, որոնք կամաց-կամաց քեզ անդամալույծ են դարձնում:

Մարդ չի կարող արգելել որպեսզի իր գլխի վերևում թռչունները չթռչեն, բայց կարող է թռչուններին արգելել, որպեսզի նրանք իր գլխի վրա բույն չհույսեն: Ճիշտ այդպես էլ վատ, սխալ մտքերի հետ է կատարվում:

Թռչունի բույն

Թռչունի բույն

Մենք չենք կարող արգելել, որ դրանք չգան, բայց կարող ենք և պարտավոր ենք թույլ չտալ, որ մեր մտքում տեղ չզբաղեցնեն: Քանի որ միտքը վերջում, լինի դա լավը կամ վատը, հաստատ պտուղ է տալու:

Հետևիր քո մտքերին, դրանք դառնում են խոսքեր:

Հետևիր քո խոսքերին, դրանք դառնում են գործողություններ:

Հետևիր քո գործողություններին, դրանք դառնում են սովորություններ:

Հետևիր քո սովորություններին, դրանք դառնում են բնավորություն:

Հետևիր քո բնավորությանը, դրանք դառնում են քո ճակատագիրը: Ֆրանկ Աութո

Իմացողը ինքն է որոշում, իսկ չիմացողի համար որոշում են: Չառլի Չապլին

Եկեք վերցնենք, այն ինչ լավն է, բարին, քանի որ դրանից է կախված մեր ապագան: 

Ավելի զգուշացիր, հետևիր քո սրտին, մտքին, քանի որ նրանից է կախված քո կյանքի ելքը. սա էր նաև Սողոմոն իմաստունի խորհուրդը:

Հիմա հասկանում եք մեր սիրելի ընթերցողներ, որ ամեն բան մեզանից է կախված, լինել թե չլինել, մենք ենք որոշողը:

Մաղթում եմ Ձեզ, որ լինեք միմիայն լավը, բարին, և դուք դրա գաղտնիքը արդեն գիտեք:

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: