Հավատք

Ուշադի՛ր եղեք, Աստված միշտ տարբեր ձև է խոսում

Աստծո պատասխանը. Առակ

Մի մարդ կար, որ համարձակվեց կոչ ուղղել Աստծուն, հարցեր տալով.
Եվ մարդը երկա՜ր, երկա՜ր թափառեց մացառուտում, նստեց պարիսպ­ների առջև ու մնաց ալեկոծ ծովի ափին, սպասելով, որ Աստված պատասխանի:
Աստված լսեց մարդու կոչը ու պատասխանեց. հրդեհ ուղարկեց ո՛չ թե մացառուտների թփերը այրելու, այլ՝ մարդկանց սրտերը հրդեհելու, փլեց ո՛չ թե քարե պարիսպները, այլ՝ մեղքի ու անտարբերության պատերը, խաղաղեցրեց ո՛չ թե ծովերը, այլ՝ փոթորկահույզ հոգիները:

Եվ սպասեց շատ երկա՜ր, որ մարդը պատասխանի:
Եվ որովհետև մարդը փնտրում էր բոցավառվող թփեր և ո՛չ թե սրտեր, նայում էր քարերին և ո՛չ թե կյանքերին, դիտում էր ծովեր և ո՛չ թե հոգիներ, եզրակացրեց, թե Աստված անզոր է: Ուստի, վեր բարձրացրեց գլուխն ու ասաց·

Ո՜վ Աստված, մի՞թե կորցրել ես ուժդ:

Աստված պատասխանեց. մի՞թե կորցրել ես տեսողությունդ:

Ուշադիր եղե՛ք, Աստված միշտ  խոսում է, բայց ամեն անգամ տարբեր ձևով:

Գրառում՝ Տ. Հովսեփ Ա. Քահանա Հակոբյան

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: