Հավատք

Ահա անցյալի, ներկայի և անգամ ապագայի իրական գեղեցկության գաղտնիքը

Տարեց մի կնոջ հարց է տրվել, թե նա ի՞նչ է օգտագործում իր դեմքը այդքան գեղեցիկ ու իր կեցվածքը այնքան առողջ և գրավիչ պահելու համար:

Նա ժպտալով պատասխանել է·
Շրթունքներիս համար օգտագործում եմ՝ «ճշմարտություն»
Ձայնիս՝ «քաղցրություն»
Աչքերիս՝ «գութ»
Ձեռքերիս՝ «ողորմություն»
Տեսքիս՝ «պարկեշտություն» 
Սրտիս՝ «Սեր»
Եվ բոլոր նրանց համար, ովքեր ինձ չեն սիրում՝ «աղոթք»:

Արժի՞ արդյոք գեղեցկության այս ծրագիրը գործադրել:

Ի՞նչ եք կարծում, կօգնի՞ այն գեղեցիկ լինելու համար:
Ես գտնում եմ, որ այո, արժի:

Հավատացեք, այս ծրագիրը օգտագործելուց հետո, դուք կարճ ժամանակից պիտի զգաք զգալի փոփոխություն Ձեր կյանքից ներս:

Եթե իրական գեղեցկություն եք փնտրում և ուզում եք գեղեցիկ լինել՝ փորձեցեք ճշմարտությունը, քաղցրությունը, գութը, ողորմությունը, պարկեշտությունը, սերն ու աղոթքը:
Աստված ձեզ հետ:
Տ. Հովսեփ Ա. Քահանա Հակոբյան

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: