Սնունդ

Բացահայտումներ Հոթ Դոգի մասին

Այս նյութը կպատմի քեզ ամենահետաքրքիր և տարօրինակ բաների մասին կապված շատերի կողմից սիրված և մեծ պահանջարկ ունեցող հոթ դոգի հետ:

  • Նյու Յորքում միակ վայրը, որտեղ հոթ դոգ կարելի է ուտել նստած վիճակում, բեյսբոլի մարզադաշտն է: Մնացած սրճարանները նրբերշիկով հացն առաջարկում են ուտել կանգնած:
  • Ավանդական հոթ դոգի համար նրբերշիկը պետք է լինի ֆրանկֆուրտյան: Նյու Յորքի բնակիչներն այդպիսի հոթ դոգն անվանում են «ֆրանկ»: Նրբերշիկը կարող է պատրաստված լինել խոզի, տավարի, կամ հավի մսից, սակայն միսն անպայման պետք է լինի ապխտած:
  • Չիկագոյում նրբերշիկները պատրաստում են գոլորշու վրա, իսկ Նյու Յորքում` խաշում են: Կան սրճարաններ, որտեղ նրբերշիկը տապակում են ցանցի վրա, սակայն բոլոր դեպքերում էլ համեմում են չիլիի սոուսով:
  • Ընդունված է հոթ դոգն ուտել մեկանգամյա օգտագործման ափսեներից՝ քայլելիս կամ կանգնած:
  • Մեկ հոթ դոգը նախատեսված է 5 անգամ կծելու համար, իսկ վիեննական նրբերշիկով երկար հոթ դոգը` 7 անգամ:
  • Ընդունված է, որ կետչուպը ” մանկական ” համեմունք է, իսկ մեծերը նախընտրում են միայն մանանեխով հոթ դոգեր:
  • Ավանդույթը պահանջում է հոթ դոգն ուտելուց հետո լպստել մատները, ապա մաքրել թղթե անձեռոցիկով: Ոչ մի դեպքում չի կարելի ձեռքերը ջրով լվանալ :

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: