Փիլիսոփայություն

Առակ, որը կօգնի քեզ հասկանաս ո՞վ ես դու

Ճանճի և Մեղուի առակը

Հարցրեց մի անգամ մոծակը ճանճին. – Մոտակայքում կան արդյո՞ք ծաղիկներ:

Ծաղիկների մասին ոչինչ չգիտեմ. – պատասխանում է նրան ճանճը.  բայց թրիք, կեղտ, աղբ ինչքան ուզես: Եվ ճանճը սկսում է հերթով թվարկել մոտակա բոլոր աղբանոցները, որտեղ մոծակը անպայման պետք է լինի:

Թռչում է մոծակը ճանճի նշած ուղղությամբ և ճանապարհին հանդիպում է մեղվին:

– Չե՞ս տեսել մոտակայքում աղբանոց. – հարցնում է նա մեղվին:

-Աղբանո՞ց, ոչ չեմ տեսել, սակայն տեսել եմ մոտակայքում աճող բազմերանգ ու անուշաբույր ծաղիկներ. – պատասխանում է մեղուն: Եվ մեղուն մանրակրկիտ պատմում է, թե որ դաշտում են աճում շուշաններ, որտեղ են բացվել վարդերը և այլն:

Առակը ցույց է տալիս, որ միշտ էլ մի վայրում կարելի է տեսնել և՛ տգեղը, և՛ գեղեցիկը:

Դա ընդամենը աշխարհընկալման խնդիր է:

Յուրաքանչյուր մարդ, միշտ գտնում է այն, ինչ փնտրում է: 

Ինչ փնտրես, այն էլ կգտնես: Այս կյանքը երկու բան է սկուտեղի վրա մեզ մատուցում՝ բարին և չարը, լավը կամ էլ վատը: Իսկ ընտրողը, վերցնող մարդն է:

Բարին գեղեցկացնում է, չարը տգեղացնում:

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: