Ընտանիք

Լավ օրինակ Վիլյամ Սարոյանից, թե ինչպես շփվել երեխաների հետ

Սարոյանը երեխաներին հանդիպելիս մտնում էր իր տարերքի մեջ:

Նախ բոլորի անուն – ազգանուններն էր հարցնում, ապա տալիս էր իր երկրորդ մշտական հարցը.
– Ուսկի՞ց կուգաք…
Սովորաբար սկզբում չէին հասկանում հարցը:
Էջմիածնում Կոմիտասի արձանի մոտ մանկամարդ աղջիկների հանդիպեց.
– Ուսկի՞ց կուգաք…
– Ապագայից, – ասացին աղջիկները:
Ծիծաղեց:
– Հիանալի պատասխան: Դուք կրնա՞ք ապագայեն գալ:
Բացատրեցի, որ մոտիկ գյուղ կա, անունը Ապագա, այդ գյուղից են եկել:
– Հասկցա, Վահագն, բայց միևնույն է, հիանալի պատասխան տվին, ասոնք իսկապես ապագայեն կուգան…

Երեխաների հետ խոսելու, իսկույն հետները մտերմանալու զարմանալի հատկություն ուներ:

Ոչ, ինքը չէր մանկանում, երեխաներին հասուն մարդկանց տեղ էր դնում ու հետները սկսում խոսել իբրև հավասարը հավասարի, ու երեխաներն իսկույն վստահում էին նրան:
Մեկ անգամ էլ շեկ, կարմրավուն մազերով մի աղջկա հարցրեց.
– Քու անունն ի՞նչ է…
– ԼԱ – ՈՒ – ՐԱ, վանկ – առ – վանկ, բարձր, համարձակ, համարյա գոռալով, ասաց աղջիկը:
Հետո հաճախ էր հիշում նրան:
– Վահա՛գն, կհիշե՞ս այն կարմիր գլխով աղջկան, այդ ինչ ազատ, համարձակ պոռաց. Լա-ու-րա… Քեֆս եկավ…

Երեխաներ պիտի այդպես ազատ, համարձակ մեծնան…

Վահագն Դավթյանի «Բարի հսկան» գրքից

Նա նրանց մանկության մեջ հասունություն էր տեսնում: Նա միշտ ասում էր. – Մարդը կհասցնի մանուկ մնալուն, քանի որ հենց այդպես էլ ծնվել է: Բայց պետք է հասցնի մեծանալուն, քանի որ միայն «Մեծ» մարդիկ են կարողանում կյանքը ճիշտ ապրել: Իսկ նրանց պետք է օգնել, որ շուտ հասունանան, քանի որ կյանքը մեկ ակնթարթ է, դեռ չմեծացած, արդեն պատրաստվում ես հեռանալուն:

Մեծերն են, որ պետք է օգնեն մանուկներին մեծանալուն:

«Մեծ» նա ոչ թե ի նկատի ուներ տարիքը, այլ մտքի հասունությունը, խելացի լինելը:

Համաձայն չեք, որ Վիլյամ Սարոյանը հիանալի մոտեցում է ցուցաբերում երեխաների նկատմաբ:

Մեծ մտածողները … սկսում են նրանից, որ կործանում են կոպիտ մոլորություններն ու իրենց ժամանակի հրապուրանքները։ Լյուիսոն

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: