Փիլիսոփայություն

Պրոֆեսորի բացահայտումը՝ մարդու հիմար ու խելացի լինելու մասին

Հարվարդի համալսարանի պրոֆեսորներից մեկը կատարում է գիտական հարցում, որպեսզի իմանա իր ուսանողների մտածողության, հասկացողության, նրանց էության վիճակը:

Պրոֆեսորը իր մոտ է կանչում ուսանողներից մեկին  և տալիս է նրան մի թուղթ, որի վրա գրված է մի դրվագ իր անձնական կյանքից, և ասում է.

Տարածի՛ր այն համալսարանում:

Ուսանողի համար շատ զարմանալի էր, քանի որ պրոֆեսորը միշտ նրանց արգելել էր երբևիցե զբաղվել բամբասանքներով, սխալ լուրեր տարածելով, չնայած դրան նա անում է պրոֆեսորի ասածը:

Չանցած մեկ ամիս, արդեն սկսվում է բուռն քննարկումներ պրոֆեսորի անվան շուրջ: Այն ուսանողը, որի միջոցով տարածվել էր այդ ինֆորմացիան, ներս մտնելով լսարան, տեսնում է պրոֆեսորը տխուր նստած է: Մոտենալով հանգիստ պրոֆեսորին հարցնում է նրա տխրության պատճառը.

–  Պրոֆեսոր կարո ՞ղ է Ձեզ տխրեցրել է այն ինֆորմացիան, որը պտտվում է Ձեր անվան շուրջ:
–  Այո՜, իմ տխրության պատճառը հենց դա է. – պատասխանում է պրոֆեսորը:
–  Բայց չ՞է որ դուք ինքներդ դա ուզեցիք: Ձեր ինչի ՞ն էր դա պետք:
–  Իսկ դու դրան հավատացի ՞ր, –  հարցնում է ուսանողին:
–  Ե՞ս, իհարկե ո՛չ, ոնց կարող էի դրան հավատալ, իսկ եթե դա անգամ լիներ ճշմարտություն, ես կլռեի:
  Մի պահ լռությունից հետո, պրոֆեսորը շարունակում է.
–  Ինձ ամենևին էլ չի վշտացրել, թե նրանք ինչ են խոսում իմ մասին: Մարդիկ կարող են ամեն բան խոսել, դա նրանց իրավունքն է, ինձ վշտացրել է այն փաստը, որ հիմարները գերիշխում են խելացիներին:

Ես այդ քայլին գնացի, որպեսզի հաշվեմ հիմարների թիվը:

Ցավում եմ, որ մեր այսքան քրտնաջան տարիների աշխատանքից, միևնույն է հիմարության հավատացողները և դրանց հետևողները ավելի շատ են, շա՜տ ափսոս…

Մոտենալով ուսանողին, ձեռքով խփելով նրա ուսին, ասում է.
–  Հարգելի՛ս, հետևիր ինչ ես լսում, քանի որ դրան դու անպայման արձագանքելու ես, և այդ արձագանքից հետո է պարզ դառնալու քո իրական էությունը՝ հիմար ես, թե՛ խելացի:

Հիմարները լսում են ու առանց քննելու, արդյո՞ք ճիշտ է, թե ոչ, նրանք այն տարածում են, իսկ խելացիները՝ նորից լսում են, լավ քննում, դրանից հետո էլ միևնույն է լռում են ի տարբերություն հիմարների:

– Լավ հիշի՛ր, մարդուն լսելով, դու կհասկանաս, թե իրական խելացին ով է:

Հիմարները շտապում են բամբասելուն, կարծելով, թե իրենց կգովեն: Բայց իրական գովեստին նա է արժանանում, ով վատը ծածկում է, իսկ լավը բացահայտում:

Բամբասողները դրանք ազգի ամենավտանգավոր թշնամիներն են, քանի որ թշնամին դրսից է հարվածում, իսկ ներսի թշնամին ավելի վտանգավոր է, այն ներսից քանդելով պարիսպները, տալիս է դրսի թշնամուն հնարավորություն առանց պատերազմելու հասնել հաղթանակի: Նապոլեոն Բոնապարտ

Եթե մարդը ինքն իրեն, իր ընտանիքը, ազգը, պետությունը չխայտառակի, մեկ ուրիշն անելով երբեք դա իրեն չի հաջողվի: Արիստոտել

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: