Փիլիսոփայություն

Ինչպե՞ս միշտ լավ տրամադրություն ունենալ և ապրել թեթև

Առակ վիրավորելու կամ վիրավորվելու մասին

Մեկ անգամ աշակերտն ասաց ուսուցչին.

– Դու այնքան իմաստուն ես: Միշտ լավ տրամադրություն ունես, երբեք չես բարկանում: Օգնի՛ր ինձ նույնպես լինել այդպիսին:
Ուսուցիչը համաձայնվեց և խնդրեց աշակերտին մի քար և թափանցիկ տոպրակ բերել:
– Եթե դու որևէ մեկի վրա բարականաս և ոխ պահես, – ասաց ուսուցիչը, – ապա կվերցնես ամեն անգամ մի քար և մի կողմից կգրես քո անունը, իսկ մյուս կողմին՝ այն մարդունը, որի հետ գժտվել ես և կդնես այդ տոպրակի մեջ:
– Այսքանը և վե՞րջ:
– Ոչ, – ասաց ուսուցիչը, – դու պետք է միշտ այդ տոպրակը կրես քեզ հետ: Եվ ամեն անգամ, երբ որևէ մեկից նեղանաս, պետք է տոպրակի մեջ ամեն անգամ քար ավելացնես:
Աշակերտը համաձայնեց:
Անցավ մի որոշ ժամանակ: Աշակերտի տոպրակի մեջ ևս մի քանի քար ավելացավ և այն բավական ծանրացավ:

Այն շատ անհարմար էր անընդհատ կրել: Անգամ եկավ ժամանակ, որ տոպրակի ծանրությունից աշակերտը սկսեց չկարողանալ քայլել:
Աշակերտը եկավ ուսուցչի մոտ և ասաց.
– Սա այլևս հնարավոր չէ կրել: Նախ տոպրակը շատ է ծանրացել, հետո էլ այն ինձ այլևս թույլ չի տալիս շարժվել, այսպես այլևս անհնար է շարունակել: Մի ուրիշ բան առաջարկիր:
Ուսուցիչը պատասխանեց.
– Ճիշտ նույն բանն էլ կատարվում է քո հոգում:

Երբ դու որևէ մեկի վրա բարկանում ես ու նեղանում, հոգումդ ծանր քար է առաջանում:

Պարզապես դու դա անմիջապես չես նկատում: Այնուհետև քարն աստիճանաբար մեծանում է:

Արարքները վերածվում են սովորության, սովորությունները՝ բնավորության, որն էլ մարդկությանը վնասակար արատներ է ծնում:

Ես քեզ այդ ողջ ընթացքին կողքից հետևելու հնարավորություն տվեցի:

Ամեն անգամ, երբ դու որոշես նեղանալ մեկից կամ, ընդհակառակը, նեղացնել որևէ մեկին, մտածիր՝ արդյո՞ք քեզ պետք է այդ քարը:

Վիրավորանքը քարի նման է: Նրան մի հավաքիր քո մեջ: Հակառակ դեպքում կընկնես դրանց ծանրությունից:

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: