Բանաստեղծություններ

Երբ քո առաջ դուռ են փակում

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Երբ քո առաջ դուռ են փակում,
Այն այլևս զուր ես թակում։
Կուզե՞ս մտնել այն դռնից ներս,
Ուր չեն սիրում, մերժում են քեզ։

Ամեն մարդու հոգին զարդ է,
Ամեն զարդ իր գինն ունի,
Կյանքում հարգել մեկին բարդ է,
Ով հոգուդ մեջ գին չունի։

Թակիր կյանքում մեկի դուռը,
Ով չի մերժում գալուդ լուրը,
Ինչքան սիրտդ բացես իր դեմ,
Քեզ չի խոցի իր մերկ սուրը։

Իսկ երբ դուռն է նա փակում,
Ինչպես վերին ատյանից,
Կվնասի քեզ անգամ
Սուրն իր` թեկուզ պատյանից։

Փակած դուռն ինչքան էլ թակես,
Թեկուզ մեկն էլ այն բացի,
Բացողին դու այնքան թանկ չես,
Նույն փակողն է, իմացիր։

Իր հետ կյանքում եթե քայլես,
Ճամփադ գնա փակուղի,
Զգույշ, որ հանկարծ չսայթաքես,
Պատճառից այն փակողի։

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան