Այստեղ ամեն ամառ նույն խնդրի առաջ են կանգնում գնորդները: Շատ շներ չեն դիմանում շոգ մեքենաների մեջ սպասելով և սատկում են երկար սպասելով իր տիրոջ երկար գնումներին։
IKEA սրահը իր հաճախորդների շների համար հոգ տանելով գտել է հրաշալի լուծում։
IKEA in Germany has a parking lot for dogs to encourage ppl not to leave them in hot cars #brilliantidea ? ? pic.twitter.com/ulBncEvMIu
— Debbie (@debbiedoo22) 18 juli 2015
Շվեդական կահույքի գիգանդ համարվող IKEA-ն Գերմանիայի Keulen քաղաքում հատուկ շների համար պատրաստել է սպասասրահ՝ մեքենայի կայանատեղերի մոտ: Պատրաստել են հարմար միջավայր, որտեղ շները կարող են սպասել, մինչ տերերը կվերադառնան գնումներից: Նրանք այդ ընթացքում հանգստանում են արհեստական խոտի վրա, ունեն ջուր և ամուր տեղեր՝ նրանց կապելու համար:
Հիանալի գաղափար
Այս գաղափարը մտածել են, որպեսզի փրկեն շներին անտեղի սատկելուց, որոնք սպասում են իրենց տերերին տոթ մեքենայի մեջ, մինչև նրանք կվերադառնան գնումներից։ Սոցիալական ցանցերում IKEA-ի այցելուները ողջունել են այս գաղափարը։ IKEA-ն միշտ փայլել է իր նորանոր գաղափարներով, որոնք անում է ի օգուտ գնորդի։
Աղբյուր՝ Metronieuws