Եթե ուզես դու հեռանալ,
Չմոռանաս, որ սիրել եմ,
Եթե ուզես վերադառնալ,
Չմոռանաս, որ ներել եմ:
Եթե կզգաս ուշ է արդեն,
Չմոռանաս, որ սպասում եմ,
Եթե ուզես երկինք նայել,
Չմոռանաս՝ աղոթում եմ:
Եթե սկսի անձրև տեղալ,
Հովանոցով քեզ սպասում եմ,
Եթե ուզես բարձր գոռալ,
Շշշուկդ անգամ ես լսում եմ:
Եթե ուզես փախչես, գնաս,
Իմ ոտքերով քեզ կտանեմ,
Բայց թե ինձնից դու հեռանաս,
Ես քեզ ինձնից ինչպե՞ս վանեմ:
Եթե ուզես սիրտս փշրել,
Չմոռանաս, որ սիրել ես,
Եթե ուզես կրկին սիրել,
Մոռացիր, որ ինձ ատել ես:
Եթե ուզես սրտիդ տիրեմ,
Չմոռանաս, որ ասել ես,
«Սիրում եմ քեզ, ու կսիրեմ,
Ինչպես որ դու երազել ես»:
Ռուբեն Կարոյան
Discussion about this post