Նույնիսկ Microsoft-ն է ընդունում՝ Windows 8-ը մեծ սխալ էր:
Սկզբնապես այն ուներ 2 օպերացիոն համակարգ. մեկը մեզ շատ ծանոթ և հայտնի Windows 7-ին նման, իսկ մյուսը ավելի նորացված, գունագեղ, պատրաստված այլ դիզայնով և նոր տպագրության եղանակով: Այն գլխավորապես նախատեսված էր սենսորային սարքերի համար (պլանշետ և լափթոփ):
Դժբախտաբար այս համակարգը ուներ մի մեծ բացասական կողմ. Օգտատերը ստիպված էր կատարել նույն գործողությունները՝ բացել դիտարկիչը, աշխատել Control Panel-ով երկու տարբեր եղանակով:
Սակայն Windows 8-ի ժամանակաշրջանը կարելի է համարել ավարտված: Որպես այս համակարգի ձախողման հետևանք Microsoft-ը, չթողարկելով Windows 9-ը, անցում կատարեց 10-ին: Բայց ընկերությունը զգուշացրեց օգտատերերին, որ մինչև վերջնական թարմացումները հասանելի կլինեն բոլորին, հարկավոր կլինի որոշ ժամանակ:
Այն անվճար է
Windows 10-ը միայն համակարգիչների համար չէ, ավելի ցածր կարգի տարբերակները գործում են նաև պլանշետների և հեռախոսների համար: Եթե ձեր համակարգչի ներկայիս օպերացիոն համակարգը 7,8 կամ 8.1 է, ապա այս թարմացումը կլինի անվճար:
Սա մի մեծ մարտահրավեր է, որը Microsoft-ը դեռ երբեք չէր ընդունել: Apple ընկերության MacOS օպերացիոն համակարգի թարմացումները միշտ եղել են անվճար, բայց Microsoft-ի համար Windows-ը հանդիսանում է ամենամեծ շահույթի աղբյուրը: Ընկերությունը իրապես ցանկանում է, որ Windows 10-ը մեծ տարածում ունենա ամբողջ աշխարհում:
Ահա ծրագրային պահանջները այս համակարգի համար: Դրանք նույնն են, ինչ Windows 7-ում և 8-ում, այսինքն ձեզ հարկավոր չէ նոր, ավելի հզոր համակարգիչ:
Վերադարձավ Start Menu կոճակը
Windows 10-ի աշխատանքային սեղանի ձախ մասում վերադարձավ մեզ արդեն հարազատ դարձած Start Menu կոճակը: Այն աշխատում է մեզ հայտնի սովորական ձևով: Այս բաժնում տեղադրված են ամենաշատ օգտագործվող և վերջերս ավելացված ծրագրերը: Նաև կան կարգավորումների կոճակը (settings), միացման կոճակը (power), ֆայլերի փնտրման կոճակը (file explorer) և բոլոր ծրագրերի կոճակը (all apps): Սակայն այստեղ կան նաև Windows 8-ից մնացած սալիկային դիզայնով տեղադրված ծրագրեր:
Բայց քանի որ այդ ծրագրերի մեծամասնությունը պարունակում են տվյալ պահին տրվող ինֆորմացիա, հետևաբար նույնիսկ պետք չէ սեղմել նրանց վրա, ինչպես օրինակ՝ եղանակի տեսությունը, ժամանակը տվյալ պահին և թարմ նորությունները:
Դուք կարող եք ձևափոխել Start Menu-ի բոլոր բաժինները և փոխել սալիկների չափսը՝ հարմարացնելով ձեր ցանկության հետ, ինչպես որ անում էիք Windows 8-ում:
Իսկ եթե դուք այն քիչ քանակությամբ մարդկանցից եք, որոնց իրապես դուր է եկել Windows 8-ը, դուք նույնիսկ կարող եք փոխել Start Menu-ն ամբողջ էկրանով:
Բայց կարևոր գործոններից մեկը այն է, որ Windows 10-ում Start Menu բաժինը ավելի շատ է համապատասխանում Menu հասկացողությանը: Այն չի զբաղեցնում ձեր աշխատանքային սեղանի ամբողջ տարածքը և չի խոչընդոտում այն գործառույթներին, որոնք դուք իրականացնում եք տվյալ պահին:
Բոլոր ծրագրերն այժմ աշխատում են իրար նման
Windows 10-ում առկա էին 2 տեսակի ծրագրեր. «սովորական» ծրագրեր, ինչպիսիք են Word-ը, Excel-ը, Photoshop-ը, և նոր տեսակի և նոր ձևով դիզայնավորված ծրագրեր՝ սենսորային սարքերի համար նախատեսված: Այդ սալիկային դիզայնով պատրաստված ծրագրերը չունեն ընտրացանկ և չունեն առանձին պատուհան: Նրանք պահանջում են ամբողջ աշխատանքային սեղանը: Այդ ծրագրերը հասանելի են միայն Microsoft Online Store-ում և պատրաստված են պարզ դիզայնով և արագընթաց աշխատանքի համար՝ հատուկ պլանշետների և սմարթֆոնների համար:
Դա նշանակում է, որ դու պետք է հմտացած լինես՝ աշխատելու 2 տեսակի ծրագրերի հետ:
Վերը նշված ծրագրերը կան նաև Windows 10-ում, բայց այս օպերացիոն համակարգում վերացված են 2 տեսակի ծրագրերի գրեթե բոլոր տարբերությունները: Այժմ սենսորային սարքերի համար նախատեսված այս ծրագրերը ունեն սովորական Windows-ի ծրագրերի տեսքը: Ունեն պատուհաններ և ավանդական կոճակներ աշխատանքային սեղանի վրա: Ինչևէ, կան որոշ տարբերություններ: Նրանք անվանվում են Microsoft Store Apps, քանի որ նրանց կարելի է ձեռք բերել միայն այդ բաժնից: Բայց նրանց օգտագործումը դարձել է ավելի հեշտ և հասկանալի. ոմանք նույնիսկ չգիտեն, որ աշխատում են 2 տարբեր ծրագրերի տեսակներով:
Edge Browser-ը փոխարինեց Internet Explorer-ին
Windows 10-ում հանրահայտ Internet Explorer դիտարկիչը փոխարինված է լրիվ նորացված Edge Browser-ով: Այն դիզայնավորված է՝ օգտագործելու ինչքան հնարավոր է քիչ տարածք աշխատանքային սեղանի վրա, որպեսզի ավելի շատ տարածք տրամադրվի ձեր կողմից օգրագործվող կայքերի համար:
Edge-ը ավելի արագ, գեղեցիկ և մոդերն դիզայնով պատրաստված դիտարկիչ է: Այնտեղ կան բոլոր այն կոճակները, որոնք կան բոլոր հայտնի բրաուզերներում, ինչպես նաև հին Internet Explorer-ում:
Ինչպես նաև դուք կարող եք հետևել նորություններին, տեսնել եղանակի տեսությունը և տեղյակ լինել դրամական շուկայում տեղի ունեցող փոփոխություններին՝ օգտագործելով հենց կայքի անվանումը գրելու համար նախատեսված տարածքը:
Բացել բոլոր պատուհանները՝ սեղմելով մեկ կոճակ
Աշխատանքային սեղանի ներքևի մասում գտնվող առաջադրանքների տողում (task bar) գտնվող կոճակի շնորհիվ դուք կարող եք միանգամից տեսնել բոլոր պատուհանները, որոնք տվյալ պահին ակտիվ են:
Այն նման է Alt+Tab գործողությանը: Բայց այս գործողությունը օգտագործում է չափազանց քիչ քանակությամբ օգտատերեր: Microsoft-ի կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Windows-ի օգտատերերի 94%-ը չգիտի այս կոճակներով կատարվող գործողության մասին: Եվ դրական կողմերից գլխավորն այն է, որ դուք պարտավոր չեք օգտագործել ստեղնաշարը և այս սեղմակը կարող եք արագ սեղմել մկնիկի միջոցով:
Բոլոր կարգավորումները կարելի է փոխել մեկ ծրագրով
Windows 8-ում կար մի փոքր պատուհան, որտեղ կարելի էր փոխել այն կարգավորումները, որոնք առավել շատ են օգտագործվում ձեր համակարգչում (settings): Իսկ համակարգչի բոլոր կարգավորումները առկա էին Control Panel-ում:
Իսկ Windows 10-ում արդեն առկա է մեկ Settings պատուհան, որտեղ զետեղված են համակարգչի բոլոր կարգավորումները: Այս պատուհանը ունի նոր դիզայն և ավելի հակիրճ տեսք: Նաև այս համակարգում առկա է հին Control Panel-ը:
Նոր սեղմակ Action Centre
Առաջադրանքների տողի (task bar) աջ մասում առկա է նաև մի սեղմակ, որը բացում է Active Centre պատուհանը: Այս պատունանում կան որոշ ակտիվ գործողությունների սեղմակները, ինչպիսիք են Wi-Fi-ը, Ինքնաթիռի ռեժիմը (Airplane mode) և այլն: Այստեղ են երևում նաև համակարգչի մասին բոլոր ծանուցումները՝ կապված ներքին ծրագրերի և համացանցի հետ:
Ինչպես և շատ նորացումներ, Windows 10-ում այս սեղմակը նույնպես շատ հարմար, արագ և շատ օգտագործվող միջոց է: