Բանաստեղծություններ

Մի՛ հիշեցրու

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Մի՛ հիշեցրու, որ ձեռքերդ իմ
Ձեռքերում չեն լինելու,
Մի՛ հիշեցրու, որ մտքերդ ինձ
Միաբան չեն մնալու:

Մի՛ հիշեցրու, որ քայլերդ
Դեպի ինձ չեն բերելու,
Մի՛ հիշեցրու՝ խոստումներդ
Քեզ հետո չեն ներելու:

Ներումն անշուշտ շատ լավ է, բայց
Հաճախ դա է լինում խայծ,
Որ թվում է ներում խնդրես,
Ամենը նորից կգտնես…

Իսկ ներումը լոկ սկիզբն է լուռ՝
Փշրվածը կպցնելու,
Մինչդեռ մեր մեջ մի՛ հիշեցրու,
Որ դա՛ էլ չի լինելու:

Մի՛ հիշեցրու այն ամենը,
Որ մեզ ցավ է պատճառել,
Իմ սիրտը ի՞նչ, քո՛նն է ինձ թանկ,
Երբ հետո կփոշմանես:

Չի բերի քեզ սարսափ ու ահ,
Մենակ սիրտդ կհուզի,
Թե որ հիշես միայն մի պահ,
Տեսքով թեկուզ երազի:

Հիշի՛ր որքան ձեռքդ էիր մերժում՝
Վերքիս չտալով բուժում,
Միևնույն է, մտքով, սրտով
Միայն քեզ եմ երազում:

Ինչքան էլ դու հեռու մնաս,
Երբ քայլում ենք կողք-կողքի,
Միևնույն է, դեպի քեզ է
Տենչում, ձգում իմ հոգին:

Ինչքան լեզուդ բառ ափսոսի,
Քնքուշ խոսքեր չխոսես,
Վերջին շունչս էլ դարձյալ կասի.
«Իմ թանկ, ես սիրում եմ քեզ»:

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանել գրառումը