Ամերիկյան հետազոտողները վաղուց բացահայտել են այն կապը, որն առկա է սննդամթերքի և հոգեկան խանգարումների միջև:
Համաձայն այդ ուսումնասիրությունների գոյություն ունեն բազմաթիվ մոտեցումներ, որոնք հնարավորություն են տալիս հատուկ դիետաների միջոցով հաղթահարել մի շարք հոգեբանական խանգարումներ, այդ թվում նաև դեպրեսիան:
Գոյություն ունեն սննդամթերքներ, որոնք հանդիսանում են հակադեպրեսանտ:
Դրանք գերազանցապես այն սննդամթերքներն են, որոնք պարունակում են սերոտոնին` կանանց մոտ, և դոպամին` տղամարդկանց մոտ, այսպես կոչված երջանկության հորմոնը:
Սննդամթերքները, որոնք պարունակում են D վիտամին, շատ օգտակար են մեր օրգանիզմի համար, բարձրացնում են տրամադրությունը, դրական լիցքեր տալիս, հաղորդում են ուժ և էներգիա:
Նման հակադեպրեսանտ սննդամթերքների շարքում կարելի է առանձնացնել.
1. Շոկոլադ
Համաձայն Մինիսոտայի համալսարանի հոգեբանների ուսումնասիրության սև շոկոլադը հանդիսանում է համար մեկ հակադեպրեսանտը: Նման ազդեցությունը բացատրվում է վերջինիս պարունակության մեջ գտնվող տեոբրոմինով և ֆենիլէթիլամինով, որոնք նպաստում են տրամադրության բարձրացմանը` ունենալով հակադեպրեսանտների էֆֆեկտ: Համարվում է, որ այն առավել օգտակար է կանանց համար, քանի որ վերջիններիս մոտ շատ ավելի հաճախ է նկատվում վատ տրամադրություն, քան տղամարդկանց մոտ:
Ընդ որում, սև շոկոլադն ավելի օգտակար է, քան կաթնայինը:

2. Բանան
Այս հրաշք միրգն իր մեջ պարունակում է երջանկության հորմոն` սերոտոնին: Մեկ հատ բանանը կարող է ձեզ պարգևել երանության և երջանկության զգացողություններ:

3. Պանիր
Հոգեբանները գտել են, որ պանիրն ունի մարդկանց տրամադրություն բարձրացնելու յուրահատուկ հատկություն: Այն իր մեջ պարունակում է ամինոթթուներ, մասնավորապես տրիպտոֆան, որը նպաստում է երջանկության հորմոնի արտադրությանը:
Տրիպտոֆանը, որն առկա է կաթնային մթերքներում, շատ օգտակար է հոգեկան առողջության համար, քանի որ այն օգնում է այն բանին, որ մենք լինենք ավելի հանգիստ և երջանիկ:
Պանիրներից ամենաուրախը հանդիսանում է ռոքֆոր պանիրը:

4. Ձկնեղեն և ծովային մթերքներ
Վերջիններս իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ վիտամին D, ինչպես նաև օմեգա 3, որոնք հանդիսանում են դեպրեսիայի համար մեկ թշնամիներ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկրներում, որոնցում լայն կիրառություն ունեն յուղային ձկները, մարդկանց մոտ ավելի հազվադեպ է հանդիպում դեպրեսիան:
5. Վարսակի ալյուր/հերկուլես
Վարսակի ալյուրը նաև հաճախ անվանում են «լավատեսության վիտամին»: Այն իր մեջ պարունակում է այնպիսի օգտակար տարրեր, ինչպիսիք են մագնին ու թիամինը, որոնք նպաստում են տրամադրության բարձրացմանը, հանդիսանում են էներգիայի աղբյուր:

Աղբյուր՝ http://past.am/