Ճապոնացիները սովորություն ունեն ջուր ըմպել անմիջապես արթնանալուն պես: Դա հնագույն ավանդույթ է, որը նպաստում է բազմաթիվ հիվանդությունների բուժմանը, որոնք տարածվեցին Երկրորդ աշխարհամարտի տարիներին:
Ինչպես հայտնում է Healthy Life Tricks-ը` ջուր խմելու թերապիայի նպաստավոր ազդեցությունը ապացուցվել է տարբեր հետազոտություններով:
Այս թերապիան կարող է օգտակար լինել գլխացավի, մարմնի թուլության ու ցավի, սրտային համակարգի հիվանդությունների, արագացած սրտխփոցի, էպիլեպսիայի, արյան մեջ ճարպերի առկայության, բրոնխիտի, ասթմայի, մինինգիտի, երիկամային և միզուղիների հիվանդության, դաշտանային ցիկլի խանգարումների, ականջի, քթի և կոկորդի բորբոքման բուժման համար:
Ահա թե ինչպես է պետք վարել ջրային թերապիան`
1. Արթնանալուն պես` նախքան լվացվելը 2 բաժակ «200 մլ» ջուր ըմպեք:
2. Լվացվեք, սակայն ոչինչ մի կերեք կամ խմեք 45 րոպեի ընթացքում:
3. 45 րոպե անց կարող եք սնվել սովորականի պես:
4. Նախաճաշից, լանչից կամ ճաշից հետո ջուր մի խմեք 2 ժամվա ընթացքում:
5. Նրանք, ովքեր չեն կարող միանգամից 2 բաժակ ջուր ըմպել դատարկ ստամոքսին, կարող են սկսել քիչ չափաքանակով, ապա հասցնել այն 2 բաժակի:
Այս թերապիան օգնում է բուժել արյան բարձր ճնշումը 30 օրում, գաստրիտը` 10 օրում, շաքարախտը` 30 օրում, փորկապությունը` 10 օրում:
Ջրի օգտագործման այս եղանակն օգնում է լցվել էներգիայով և լավ ինքնազգացողություն ունենալ:
Աղբյուր՝ http://www.tert.am/