Միայն մոդայի իրական հիմնադիրները կարող են առավել լավ գնահատել և խոսել կանացի գրավչության և գեղեցկության մասին: Նրանք են, որ կարողացել են հասկանալ կանացի հոգու ողջ բովանդակությունը և բարձրաձայնել խորհուրդներ, որոնք ինտուիտիվ հասկանում է յուրաքանչյուր կին.
- Տարիքը կնոջ համար ամենակորևորը չէ. Կարելի է սքանչելի լինել 20 տարեկանում, հմայիչ 40-ում և մնալ այդպիսին մինչև կյանքի վերջ: Կոկո Շանել
- Կոշիկները վերափոխում են մարմնի կեցվածքն ու արտահայտումը: Նրանք բարձրացնում են ձեզ վեր ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հուզականորեն: Կրիստիան Լյուբուտեն
- Ձեռքերը աղջկա այցեքարտն են: Վիզը՝ անձնագիրը, իսկ կրծքերը՝ արտասահմանյան անձնագիրը: : Կոկո Շանել
- Կոշիկի ընտրության հանդեպ հոգատարությունը չի լինում չափազանց: Շատ կանայք են մտածում, որ անկարևոր են, բայց կնոջ էլեգանտության իրական ցուցանիշ է այն, ինչ նրա ոտքերին է: Կրիստիան Դիոր
- Կնոջ լավագույն մոդայիկ աքսեսուարը գեղեցիկ տղամարդն է: : Կոկո Շանել
- Գեղեցկության մասին պետք է սկսել մտածել սրտից և հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկա չի կարող օգնել: : Կոկո Շանել
- Իրական կինը պետք է լինի կամակոր և վտանգավոր: Կրիստիան Դիոր
- Էլեգանտ լինել չի նշանակում աչքի ընկնել: Դա նշանակում է մխրճվել հիշողության մեջ:
- Լավ կարված զգեստը սազում է ցանկացած կնոջ: : Կոկո Շանել
- Օծանելիքը կնոջ անհատակնության անկրկնելի երանգն է: Դա նրա կերպարի վերջին մասնիկն է: Կրիստիան Դիոր
- Աքսեսուարներ ընտրելիս, հանեք այն, ինչ հագել եք վերջինը: : Կոկո Շանել
- Այն, ինչ կրում եք, նշանակում է այն, ինչպես եք դուք ներկայացնում ձեզ աշխարհին, հատկապես հիմա, երբ մարդկանց միջև կոնտակտներն այսքան արագ են: Մոդան անմիջական լեզու է, որը հասկանալի է առանց թարգմանության: Միուչա Պրադա
- Եթե ձեր ոտքերը ուղիղ չեն, կրեք խորը դեկոլտե: Կրիստիան Դիոր
- Մշտապես քայլեք այնպես, կարծես ձեզ հետևում են երեք տղամարդ: Օսկար դե լա Ռենտա
- Ցանկացած կերված կտոր մնում է բերանում երկու րոպե, երկու ժամ ստամոքսում և երկու ամիս ոնքերի վրա: Կրիստիան Դիոր
- Չեն լինում տգեղ կանայք, նրանք լինում են ալարկոտ: : Կոկո Շանել
- Որքան վատ են աղջկա գործերն, այնքան լավ տեսք նա պետք է ունենա: : Կոկո Շանել
- Գնեք քիչ, ընտրեք ավելի լավ և արեք դա ինքնուրույն: Վիվյեն Վեստվուդ
- Ոչինչ այնքան չի ծերացնում կնոջը, որքան չափազանց հարուստ կոստյումը: : Կոկո Շանել