Հեռու մի երկրում ապրում էր մի դաժան թագավոր, ումից բոլորը սարսափում էին:
Նա ցանկանում է իմանալ արդյո՞ք իր թագավորությունում կա մեկը, ով կհամարձակվի ասել ճշմարտությունը:
Նա կազմակերպում է խնջույք և հրավիրում մարդկանց: Խնջույքի ժամանակ թագավորը անսպասելի ներս է մտնում բոլորովին մերկ:
Բոլորը վախեցած և զարմացած թագավորի քայլից, սկսում են գովաբանաել թագավորին, նրա հագուստներին, թե ինչքան գեղեցիկ է հագնված: Հանկարծ կողքից մի երեխա ասում է.
– Բայց իմ կարծիքով թագավորը տկլոր է:
Թագավորը մոտենալով երեխային ասում է.
– Փաստորեն իմ թագավորությունում ընդհամենը մեկ հոգի է իմ կողմից, իսկ մնացածները ինձ ծաղրողներն են:
Միայն երեխան ունեցավ համարձակություն ճշմարտությունը ասելու:
Թշնամին ավելի լավ բարեկամ կարող է լինել, ճշմարտությունը չասող ընկերոջից: Ա. Մակեդոնացի
Մենք շատ հաճախ շրջապատված ենք կեղծավորներով, քանց թե բարեկամներով: Նապոլեոն
Ավելի լավ է կեղծել փողը, քան ճշմարտությունը: Հին ասույթ
Ճշմարտությունը միշտ հնարավոր է ասել, եթե կա համարձակություն: Շերլոկ Հոլմս
Մինչ ճշմարտությունը հագնում է իր կոշիկները, սուտն ամբողջ աշխարհն է պտտվում: Ժողովրդական ասույթ
Ճշմարտությունը շատ կողմնակիցներ ունի, սակայն քիչ պաշտպաններ: Կ. Մելիխան
Մենք կենդանիներից տարբերվում ենք նրանով, որ կարող ենք ասել ոչ սխալին: Հին ասույթ