Առավոտյան ոչ բոլորն են կարողանում հեշտությամբ արթնանալ: Այստեղ ներկայացված են մի շարք հետաքրքիր տարբերակներ, որոնք քեզ կօգնեն միանգամից արթնանալ:
1. Արհեստական արևածագ ստեղծիր ննջասենյակումդ` հատկապես մութ առավոտները:Լուսային այս արհեստական հարմարանքները կլցնեն քո սենյակը արևի ճառագայթներով: Սա կօգնի քեզ հատկապես ձմռանը, երբ արթնանալը չափից ավելի դժվար է լինում մութ առավոտյան:
2. Արթնացիր արդեն պատրաստի սուրճի բույրից, որը հենց քեզ համար է պատրաստվել:
Չունե՞ս ավտոմատ կոճակ սուրճի կաթսայի վրա: Հոգ չէ: Հարկավոր է միայն սուրճ պատրաստելու հարմարանքի վրա էլեկտրական ժամանակաչափ դնել (պատկերված է վերևում) և այն կարգավորել հաջորդ առավոտվա համար:
3. Ավտոմատ զարթուցիչ գնիր, որը կանջատվի միայն իրեն բռնելու դեպքում
Այս զարթուզիչները զանգը տալուն պես սկսում են շարժվել սենյակի մի ծայրից մյուսը: Անջատելու համար հարկավոր է վազել սենյակով մեկ` նրան բռնելու համար:
4. Արթնացիր` նշանակետային հմտություններդ գործի դնելով
Այս նշանակետ զարթուցիչները անջատվում եմ միայն կենտրոնին խփելու ժամանակ:
5. Ներբեռնիր մի զարթուցիչ ծրագիր, որը կարժենա 1$ ամեն անգամ այն անջատելիս
Քնիր 10րոպե պակաս կամ վճարիր 10$: Դու որոշիր:
6. Քնելու շրջան կազմիր, որը կորոշի արթնանալու համար լավագույն ժամանակը
Այն հաշվարկում է, թե ինչպես ես քնում ամբողջ գիշեր, այնուհետև արթնացնում է քեզ ամենաարդյունավետ ժամին: Հրաշալի բան է, այնպե՞ս չէ:
7. Զարթուցչիդ աշխույժ երգ կամ երաժշտություն դիր
Կարող ես դնել Բիյոնսեի կամ այլ երգչի երգերից մեկը, որը կօգնի քեզ մահճակալից անմիջապես վեր կենալ:
8. Հանգստյան օրերին արթնացիր այն նույն ժամին, ինչպես արթնանում ես աշխատանքային օրերին
Ինչքան էլ որ շատ ես ցանկանում ավելի երկար քնել շաբաթ և կիրակի առավոտները, բայց միևնույն ժամին արթնանալով` քեզ համար շատ ավելի հեշտ կլինի արթնանալ երկուշաբթի առավոտյան:
9. Սառը ջրով լի շիշ դիր սեղանին գիշերը:
Դատարկ ստամոքսով ջուր խմելը կնպաստի արագ նյութափոխանակությանը և կօգնի քեզ զգալ շատ թարմ և արթուն:
10. Քեզ համար մրցանակ սահմանիր` շուտ արթնանալու դեպքում
Գիշերը մի հոյակապ նախաճաշ պատրաստիր և ,առավոտյան շուտ արթնանալով, ինքդ քեզ հյուրասիրիր: