Հատկապես մեր օրերի երիտասարդների կողմից անարգված սխտորը միշտ ունեցել է շատ մեծ օգտակար հատկություններ: Միգուցե այս նյութն ընթերցելուց հետո դուք որոշեք նախապատվությունը տալ ոչ այնքան հաճելիին, որքան օգտակարին:
Ինչևէ, եղե՛ք առողջ սիրելիներս:
- Սխտորը բարելավում է իմունային համակարգի աշխատանքը` կանխելով տարատեսակ վարակների առաջացումը: Հատկապես ձմռան ամիսներին պետք է սննդակարգում ներառել սխտորը:
- Սխտորը պարունակում է մեծ քանակությամբ յոդ, ինչի շնորհիվ արդյունավետ պայքարում է հորմոնալ խանգարումների դեմ:
- Նրանք, ովքեր արյան բարձր ճնշում ունեն, պետք է օրական ուտեն սխտորի մի քանի ատամիկ: Դրանց բաղադրության մեջ եղած ադենոսինը իջեցնում է արյան ճնշումը, թուլացնում արյունատար անոթների մկաններն ու լայնացնում դրանք:
- Սխտորն օգնում է բուժել ականջի բորբոքվածությունը: Դրա համար անհրաժեշտ է 1 թեյի գդալ տաք ձիթայուղի մեջ ճզմած սխտոր լցնել ու թողնել 1 ժամով: Հետո արտադրված հյութից մի քանի կաթիլ լցնել հիվանդ ականջի մեջ:
- Սխտորը հարուստ է E, B6 , B1 վիտամիններով, որոնք անհրաժեշտ են մազերի աճի ու ամրության համար: Մազաթափության դեպքում գլխամաշկին քսեք սխտորի յուղ ու թողեք 20 րոպե:
- Սխտորը նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը, ուստի ամեն օր օգտագործեք այն թարմ վիճակում:
- Ատամնացավի դեպքում ևս կարելի է սխտոր օգտագործել` ցավը մեղմելու համար: Ճզմեք սխտորի մի ատամիկն ու դրեք այն ցավացող ատամին: