Նկարիչ Յեյսոն Փոլանը մարտահրավեր է նետել իրեն` նկարելով Նյու Յորքում ապրող ցանկացած մարդու:
Նա սկսել է այս ծրագիրը 2008 թվականի մարտին, և այն դեռ ընթացքի մեջ է: «Ես սիրում եմ այս ոգևորիչ աշխատանքը. այն ավելի զվարճալի է, քան որևէ մեկը կարող է պատկերացնել»:
Փոլանը փորձում է իր նկարների մեջ ներառել որքան հնարավոր է շատ մարդկանց: Նա նաև կարծում է,որ ծրագիրը իր նկարչական ունակությունները բարելավելու հոյակապ միջոց է: Հաշվարկվել է, որ Փոլանը կավարտի իր ամբողջ աշխատանքը 79 տարուց, եթե նա նկարի ամեն մարդուն 5 րոպեում:
«Ես մի քանի նախընտրած վայրեր ունեմ, որտեղ ավելի շատ եմ սիրում նկարել մարդկանց: Օրինակ Ժամանակակից արվեստի թանգարանը, փոստի բաժանմունքը, Տոկո Բելը հոյակապ վայրեր են, բայց և կարող եմ շատ պատահաբար մարդկանց նկարել գնացքում, ավտոբուսում կամ որևէ անկյունում»:
Փոլանը շատ հայտնի մարդկանց էլ է նկարում: Վերջերս նա նկարել էր կատակերգու Ջերրի Սեյֆելդին` չիսբուրգեր ուտելուց:
Նրա նկարների ժողովածուն լույս է տեսել օգոստոսի 18-ին: Ամենայն հավանականությամբ նա կավարտի իր ծրագիրը մինչ 2087 թվականը: