Կան ֆիլմեր, որոնք շատերիս մոտ հաճելի հիշողություններեն արթնացնում՝ կապված մեր մանկության հետ։
«Տանը միայնակ»
Թողարկման տարեթիվ՝ 1990թ․
Երկիր՝ ԱՄՆ
Ժանր՝ կատակերգություն
Ռեժիսոր՝ Քրիս Կոլումբուս
Դերերում՝ Մաքոլեյ Կալկին, Ջո Փեշի, Դենիել Սթեռն և ուրիշներ։
Ֆիլմը մի բազմանդամ ընտանիքի ամենափոքրիկ անդամի՝ Քեյվինի մասին է, ում ծնողները պատահմամբ թողնելով տանը միայնակ, ողջ ընտանիքով մեկնում են ամանորյա ճամփորդության։ Տղան, լինելով շատ աչքաբաց և չարաճճի անձնավորություն, հեշտությամբ հարմարվում է իր վիճակին, և սկսում է վայելել իր մենությունը։
Շուտով նա հայտնվում է երկու ավազակների տեսադաշտում։
Դեպքերի անկանխատեսելի զարգացումներն ու անսպառ ծիծաղն ապահովված են․․․
Բարի՛ դիտում։