YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Ապրելակերպ

3 քայլ հաջողակ նպատակների ընտրության համար

YEREVANSTYLE by YEREVANSTYLE
Novemberի 17, 2015թ.
in Ապրելակերպ
0
3 քայլ հաջողակ նպատակների ընտրության համար
Share on FacebookShare on Twitter

Երբեմն մենք ետ ենք նայում, և ստուգելով մեր նպատակների և ցանկությունների ցուցակը, հայտնաբերում ենք, որ նրանցից շատերը չեն իրականացել։ Այդպիսի երևույթների պատճառներից մեկը կարող է լինել այն, որ մենք կառուցում ենք մեր նպատակները ելնելով սոցիալական միջավայրի կողմից դրված սպասումներից և պահանջներից, իսկ մեր իրական ցանկությունները, երազանքները մնում են ետին պլանում։

Ինչպե՞ս ենք մենք ընտրում նպատակներ։

Մենք կյանքի հիմնական նպատակներն ընտրում ենք դեռ մանկուց։ Այո, որքան էլ տարօրինակ հնչի, բայց հենց մանկության շրջանում է, որ ձևավորվում են այն բոլոր ձգտումների, ցանկությունների, նպատակների նախադրայլները, որոնց իրականացմանը նվիրում ենք մեր ողջ կյանքը։ Եվ այդ նպատակների ընտրությունը հաճախ կատարվում է ծնողների սպասումների, սոցիալական միջավայրի և մշակույթի պահանջների հիման վրա։ Այդ գաղափարները տրվում են մեզ մանկուց և հետագայում շատ դժվար է լինում տարբերել մեր իրական ցանկությունները, երազանքները սոցիալական միջավայրի պարտադրածից։

Սակայն մեր ենթագիտակցությունը, որը չի առաջնորդվում սոցիալական նորմերով ու կանոններով, կարողանում է  իր մեջ պահել մեր իրական և միայն մեզ ոգևորող ցանկությունները։ Եվ պարբերաբար տարբեր եղանակներով մեր հոգեկանը փորձում է մեզ օգնել ազատվելու պարտադրված նպատակներից։ Հաճախ այդպիսի եղանակներից մեկն արգելափակելն է մեր փորձերը հասնելու այն նպատակներին, որոնք իրականում չեն ոգեշնչում մեզ։ Մենք այդ քայլն ընկալում ենք միայն որպես խոչընդոտ և ավելի շատ ենք սկսում պայքարել ինքներս մեր դեմ։

Ինչպե՞ս կարող ենք հասկանալ, թե ինչ ենք ուզում իրականում։

Մեր իրական ցանկությունները հասկանալու համար, մենք պետք է մեր հայացքը ուղղենք դեպի ներս, դեպի մեր զգացմունքները, ապրումները, մարմնական զգացողությունները։

Հոգեբանները առաջարկում են երեք քայլից բաղկացած սխեմա։

  1. Հետևել, թե ինչպիսի հույզեր, զգացողություններ են առաջացնում նպատակները։ Մեր մարմինը և հույզերը շատ բան կարող են մեզ հուշել, քանի որ ենթագիտակցությունն արտահայտվում է հենց նրանց միջոցով։ Եթե նպատակի մասին մտածելիս զգում եք ուժերի վերելք, թռիչքի, ճախրանքի զգացողություն, լուսավորություն և ուրախություն, ապա դա ձեր իրական ցանկությունն է։ Իսկ եթե կա լարվածություն, անհանգստություն, դիսկոմֆորտ, մկանային լարում, ապա դա պարտադրված նպատակ է։
  2. Դիտել, թե ինչպես եք խոսում նպատակների մասին։ Որքան շատ ենք հավատում մեր նպատակներին, նրանց իրականանալուն, այնքան ավելի ոգևորված ենք պատմում դրանց մասին։ Մեր ինտոնացիաները, բառերը, ժեստերը խոսում են մեր ապրումների, իրական մտքերի մասին։
  3. Ուշադրություն դարձնել, թե ինչպես են ուրիշներն արձագանքում մեր նպատակներին։ Շատ հաճախ մեզ համար օգտակար տեղեկություններ մենք կարող ենք ստանալ մեզ շրջապատող մարդկանցից։ Նամանավանդ մեզ մոտիկ մարդիկ զգում են այն, ինչ մենք փորձում ենք թաքցնել ինքներս մեզանից։

Վստահեք ձեր և ձեր շրջապատող մարդկանց զգացողություններին։ Երբ նպատակների մասին խոսելիս դուք կամ ձեր խոսակիցն ունենում եք լարվածության, դիսկոմֆորտի, անհանգստության զգացողություն, ապա մեկ անգամ ևս դիտարկեք այդ նպատակի արժեքն ու նշանակությունը ձեր անձի համար։

Մեր հոգեկանն իր մեջ բազմաթիվ ռեսուրսներ է կրում, պարզապես մենք պետք է սովորենք լսել ու հասկանալ նրան։

Tags: երազանքներկյանքհաջողությունհոգեբանությունոգեշնչում
ShareTweetShare
Previous Post

Այն ինչ նա անում է հատկապես տեսանյութի վերջում անբացատրելի է

Next Post

Մի քանի գաղտնիք ընկերության մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Related Posts

Սենդվիչ-վահանակները՝ որպես այլընտրանք այլ շինարարական նյութերին
Բիզնես

Սենդվիչ-վահանակները՝ որպես այլընտրանք այլ շինարարական նյութերին

20 October 2020
41
6 միտք ընկերության եւ հասունության մասին
Ապրելակերպ

6 միտք ընկերության եւ հասունության մասին

8 September 2020
65
Ազնիվ հարաբերությունների երեք նշան
Ապրելակերպ

Ազնիվ հարաբերությունների երեք նշան

8 September 2020
72
Ջինս. հագուստ, որը միշտ թրենդում է
Նորաձևություն

Ջինս. հագուստ, որը միշտ թրենդում է

8 September 2020
57
Տասը երեւույթ, որոնց համար երբեք չպետք է արդարանալ
Ապրելակերպ

Տասը երեւույթ, որոնց համար երբեք չպետք է արդարանալ

8 September 2020
64
Samsung-ը ներկայացրել է ծալվող սմարթֆոն, որի արժեքը 2000 դոլար
Գիտություն և ՏՏ

Samsung-ը ներկայացրել է ծալվող սմարթֆոն, որի արժեքը 2000 դոլար

5 September 2020
66
Load More
Next Post
Մի քանի գաղտնիք ընկերության մասին

Մի քանի գաղտնիք ընկերության մասին

10 կանոն նոր կոլեկտիվում հարմարվելու համար

10 կանոն նոր կոլեկտիվում հարմարվելու համար

Categories

  • #Հաղթելուենք (67)
    • Մեր տղաները (16)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (19)
    • Տեսաշարեր (29)
  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (458)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (53)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (142)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (39)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (203)
    • Աշխարհ (99)
    • Հայաստան (112)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In