Ֆիլմերը լինում են տարբեր ժանրերի, իսկ այս ֆիլմն ասես ոչ մի ժանրի մեջ չի սահմանափակվում․․․
Գրեթե բոլոր կինոսրահներում արտակարգ դեպքեր են գրանցվել այս ֆիլմի ցուցադրման ընթացքում, քանի որ անհնար է լինել մարդ և անտարբեր անցնել նման տեսարանների կողքով։
Ամեն բան ավելի իրական է դառնում, երբ հասկանում ես, որ ֆիլմը նկարահանվել է իրական փաստերի հիման վրա՝ առավել ևս, որ ֆիլմում տանջում են մեկին, ով բացարձակապես անմեղ է։ Պատկերն ամբողջական է դառնում, երբ գիտակցում ես, որ ֆիլմի իրական հերոսը 2015 տարի առաջ ինքնակամ է կրել այս բոլոր ցավերն ու տանջանքները։
Ֆիլմի նկարահանումներն էլ սահուն չեն անցել։ Գրեթե ամեն օրը լի է եղել փորձություններով և հալածանքներով։
Ինչպես պատմում է ֆիլմի ռեժիսոր Մել Գիբսոնը՝ նա իր սրտում վաղուց զգացել է Աստծո կամքը այս գործում, ինչին տարիներ հետո ձեռնամուխ է եղել հրաշալի թիմի օգնությամբ։
Գլխավոր դերակատարի ընտրությունն էլ պատահաբար չի եղել։
33 ամյա Ջեյմս Կևիզելի համար այս առաջարկին համաձայնվելն այնքան էլ հեշտ չէր։
Իսկ այն ամենն, ինչ տեղի է ունեցել նկարահանման հրապարակում՝ պարզապես կապշեցնի ձեզ։
Իսկ ինչու՞ հենց այս ֆիլմում։ Չէ՞ որ նկարահանվում էր Հոլիվուդյան հերթական մի ֆիլմ, որի բյուջեն զիջում է շատ և շատ այլ ֆիլմերի։
Բնությունը երբևէ այսքան չէր արձագանքել առաջին հայացքից այս սովորական թվացող ֆիլմի նկարահանումների ընթացքին․․․
Դիտենք Ջեյմս Կևիզելի այս բացառիկ ելույթը՝ սեփական զգացողությունների և ֆիլմի մասին՝ լի մանրամասներով։
https://www.youtube.com/watch?v=I3aYoop9qV0