«Փոքրիկը զբոսանքում»
Սա ևս այն ֆիլմերի շարքից է, որոնք մեր մեջ արթնացնում են քաղցր հիշողություններ։
Թողարկման տարեթիվ՝ 1994թ․
Երկիր՝ ԱՄՆ
Ժանր՝ կատակերգություն, արկածային, ընտանեկան
Ռեժիսոր՝ Պատրիկ Ռիդ Ջոնսոն
Դերերում՝ Ջո Մանտենիա, Լառա Ֆլին Բոյլ, Ջո Պանտոլյանո և ուրիշներ։
Այս զվարճալի կատակերգությունը մի մեծահարուստ ընտանիքի՝ ինն ամսական երեխայի և նրան առևանգած երեք ավազակների անհավանական ծիծաղաշարժ արկածների մասին է։ Երեք ավազակներ որոշում են մեծ գումար աշխատել, և առևանգում են Նյու Յորքի մեծահարուստներից մեկի մանկահասակ որդուն։ Նրա հետ է նաև իր սիրելի պատկերազարդ գիրքը, որի ցուցումներով էլ փոքրիկ տղան ակամայից փախչում է ավազակներից, նրանց ենթարկելով անասելի փորձությունների։
Բարի՛ դիտում։