«Կարատեիստ տղան»
Մարդկային հարաբերություններում միշտ էլ առաջնահերթ պիտի լինի փոխադարձությունը։ Եվ այն պիտի լինի միայն սիրո, հանդուրժողականության, հարգանքի շնորհիվ։
Թողարկման տարեթիվ՝ 2010թ․
Երկիր՝ ԱՄՆ, Չինաստան
Ժանր՝ մարտաֆիլմ, դրամա, ընտանեկան, սպորտ
Ռեժիսոր՝ Հարոլդ Ցվարթ
Դերերում՝ Ջեկի Չան, Ջեյդեն Սմիթ և ուրիշներ։
Այս հրաշալի ֆիլմը մի դրամատիկ պատմություն է, որի հիմքում ընկած են մարդկային խորը փոխհարաբերությունները, միմյանց սատար կանգնելով դժվարությունները հաղթահարելն ու փոխադարձ սերն ու հարգանքը։
Ֆիլմը պատմում է տասներկուամյա տղայի մասին, ով մայրիկի հետ ԱՄՆ-ից տեղափոխվոււմ է Պեկին՝ անծանոթ մի նոր միջավայր։ Տղան այնտեղ դպրոց է հաճախում, ծանոոթանում իր համադասարանցուն, սիրահարվում։ Ունի երազանք՝ տիրապետել քունգ-ֆու մարտարվեստին։ Նա շուտով ծանոթանում է մի մարդու՝ Խանի հետ, ով դառնում է նրա մտերիմ ընկերն ու մարզիչը։
Շատ բան չեմ պատմի։ Դիտեք այս հիրավի հրաշալի ուսուցողական ֆիլմը՝ արևելյան մարտարվեստի լեգենդ, համաշխարհային կինոյի աստղ Ջեքի Չանի և հոլիվուդյան հայտնի աստղերից մեկի ՝ Ուիլ Սմիթի որդու՝ Ջեյդեն Սմիթի մասնակցությամբ։
Բարի՛ դիտում։