Ապրելով այսքան մոտ, բայց գտնվում ես անսահման հեռու:
Մի հեռավորություն, որը ոչ չափման միավոր ունի և ոչ էլ ճանապարհ:
Նկարիչ Էրիկ Պիկերսդժիլին` Նյու-Յորքից, նկարից հեռացրել է հեռախոսները, որպեսզի ցույց տա թե մենք ինչքան հեռու ենք մեկս մյուսից:
Ներկա ժամանակակից աշխարհում էլեկտրոնային գործիքները մեզ ավելի շատ զրկում են հաղորդակցվել մեր մտերիմների հետ քան օգնում:
Այս խնդիրը շատ լուրջ հետաքրքրել է նկարիչ Էրիկ Պիկերսդժիլին:
Մեկ անգամ սրճարանում նա վկա եղավ մի ընտանիքի պատմությանը. հայրը և երկու աղջիկները նստած էին սեղանի շուրջ և ամբողջովին խորասուզվել էին իրենց հեռախոսների մեջ, իսկ այդ ժամանակ մայրը տխուր և միայնակ նայում էր պատուհանից:
Այդ բանից հետո Էրիկը որոշեց բարձրաձայնի իր տեսածը և ստեղծեց ֆոտո նախագիծ «Հեռացված» անվանմամբ:
Նա լուսանկարել է մարդկանց առօրյա կյանքում, բայց միյնույն ժամանակ վերցրել է նրանցից բոլոր էլեկտրոտեխնիկան:
Նայելով այս նկարները մտահոգվում ես, որ քիչ – քիչ կորցնում ես մարդկային այդքան կարևոր փոխհարարբերությունը:
հեռացված








Աղբյուր՝ ericpickersgill.com