YerevanStyle.com
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր
YerevanStyle.com
No Result
View All Result
Home Ընտանիք

Արտաքի՞ն, թե՞ ներքին գեղեցկություն

YEREVANSTYLE by YEREVANSTYLE
Decemberի 12, 2015թ.
in Ընտանիք
0
Արտաքի՞ն, թե՞ ներքին գեղեցկություն
Share on FacebookShare on Twitter

Մարդը ստեղծվել է գեղեցիկը տեսնելու համար, բայց ոչ բոլորն են ունակ տեսնել և գնահատել այն:

Հետազոտությունները ցույց են տվել, որ հարցազրույցի ժամանակ աշխատանք են ստանում այն անձինք, ովքեր առավել  գրավիչ են: Այդ նույն հետազոտությունները բացահայտել են, որ աշակերտները ավելի շատ սիրում են արտաքնապես գրավիչ ուսուցիչների և համարում են նրանց ավելի խելացի ու մասնագիտացված: Հայտնի է, որ փոքր երեխաները դրական են արձագանքում գեղեցիկ անձանց: Նույնիսկ Աստվածաշնչում նշված գեղեցիկ կույս օրիորդները ամուսնանում էին հարուստ թագավորների հետ:

bigstock-Beauty-Girl-Outdoors-enjoying-60280517

Իսկ կարելի՞ է այս ամենի հետ վիճել:

Ցիցերոնն ասում էր, որ իմաստունի ամենամեծ խիզախությունն ու պարտականությունը արտաքինով չգերվելն է:

Ժամանակակից սոցիալական հոգեբանությունն ապացուցել է, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր խորապես համոզված են, որ մարդուն գնահատելիս արտաքին տեսքը երկրորդական է և այն գնահատելու համար  պետք է հաշվի առնել  նրա հոգեբանական նկարագիրը` արժանիքները և թերությունները, այնուամենայնիվ, առաջին հայացքից նույն մարդիկ ձեզ ուշադրություն չեն դարձնի, եթե  ձեր արտաքինը չգրավի նրանց, որովհետև մեզ բոլորիս առաջին հայացքից  գրավում է գեղեցիկը:

Շեքսպիրն ասել է. «Գեղեցկությունը գնվում է աչքի դատումով»:

Այն հարցը, թե կյանքի ընկեր ընտրելիս` ո՞րն է առավել  կարևորը` արտաքին, թե՞ ներքին գեղեցկությունը:

Այդպիսի  ընտրություն կատարելիս  կանայք և տղամարդիկ նախապատվությունը  տալիս են արտաքինին: Հատկապես տղամարդիկ առաջին հանդիպումների ժամանակ ավելի հեշտությամբ են ընկնում արտաքին գրավչության ծուղակը, քան կանայք, քանի  որ տղամարդիկ հակված են կնոջ մեջ տեսնել՝ երեխա լույս աշխարհ բերող էակի, իսկ կինն ամուսնու մեջ հենարան է որոնում, հոգևոր հենարան:Roseville_couples-counseling2 Այնուամենայնիվ, առավել հաշտ ու խաղաղ ամուսնական զույգեր կազմում են հոգեբանորեն ավելի հարմարված անձինք:

Գեղեցիկ կինը դուր է գալիս աչքերին, իսկ բարի կինը սրտին: Առաջինը մի գեղեցիկ բան է, իսկ երկրորդը՝ հարստություն:

Ըստ Կոկո Շանելի՝ «Գեղեցկության մասին հոգալիս պետք է սկսել հոգուց և սրտից, այլապես ոչ մի շպար չի օգնի»:

Շատերը ձգտում են ստանալ գեղեցիկ դեմք և անթերի մարմին՝ բոտեկսի ներարկումների և պլաստիկ վիրաբուժական տարբեր հրաշքների օգնությամբ, բայց այդ ամենը հավերժ չէ, քանի որ բնական չէ:

Կարելի է որոնել դեմքի գեղեցկությունը ներքինում, թե ինչպես է մարդը ներկայացնում իր ներքին աշխարհը:

Կարևոր չէ, որքանով է գեղեցիկ մարդը, այլ այն, թե որքան բնական է  նրանից բխող ներաշխարհը: Գեղեցկությունը` բարության, խաղաղ բնավորության, վստահության և ներքին հանգստության մեջ է:

Երբ ճանաչում եք մարդուն, անշուշտ, ներքին գեղեցկությունը գերադասում եք արտաքինից, և հասկանում` թե որքան կարևոր է ունենալ գեղեցիկ ներաշխարհ, իսկ առավել գնահատելի է մարդու արտաքին և ներքին գեղեցկության ներդաշնակությունը, որը մարդկային երջանկության ամենկարևոր գրավականն է:

Այսպիսով, առավել ընդունելին և գնահատելին մարդկային փոխհարաբերություններում մարդու ներաշխարհի գեղեցկությունն է, որը ի հակառակ արտաքին գեղեցկության, պահպանվում է ընդմիշտ:

Tags: արտաքինգեղեցկություններքին
Share4TweetShare
Previous Post

Անտուն մարդը պատրաստվում էր քնել մայթին, բայց այդ պահին…

Next Post

2 պլաստմասե բաժակ և ժելատին. արդյունքը ապշեցնում է

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր:

Related Posts

80 տարի միասին. Գինեսի ռեկորդների գրքում հայտնված աշխարհի ամենատարեց ամուսնական զույգը պատմել է ամուսնության հաջողության գրավականի մասին
Աշխարհ

80 տարի միասին. Գինեսի ռեկորդների գրքում հայտնված աշխարհի ամենատարեց ամուսնական զույգը պատմել է ամուսնության հաջողության գրավականի մասին

29 August 2020
77
Մի վախեցեք անել առաջին քայլը. ինչպե՞ս հաշտվել վեճից հետո
Ապրելակերպ

Մի վախեցեք անել առաջին քայլը. ինչպե՞ս հաշտվել վեճից հետո

29 August 2020
55
Կանանց 8 արարք, որ կարող է զայրացնել տղամարդկանց
Ապրելակերպ

Կանանց 8 արարք, որ կարող է զայրացնել տղամարդկանց

25 August 2020
137
Ընտանիքում հարաբերությունները վերականգնելու 4 պահանջմունք
Ընտանիք

Ընտանիքում հարաբերությունները վերականգնելու 4 պահանջմունք

22 August 2020
55
9 արտահայտություն, որոնք նույնքան կարևոր են, որքան «Ես քեզ սիրում եմ»-ը
Ապրելակերպ

9 արտահայտություն, որոնք նույնքան կարևոր են, որքան «Ես քեզ սիրում եմ»-ը

4 August 2020
65
Երջանիկ կնոջ օրագրից. 6 արգելված արտահայտություն՝ ուղղված ամուսնուն
Ապրելակերպ

Երջանիկ կնոջ օրագրից. 6 արգելված արտահայտություն՝ ուղղված ամուսնուն

4 July 2020
108
Load More
Next Post
2 պլաստմասե բաժակ և ժելատին. արդյունքը ապշեցնում է

2 պլաստմասե բաժակ և ժելատին. արդյունքը ապշեցնում է

Ինչի՞ց են պատրաստված բիլիարդի գնդակները

Ինչի՞ց են պատրաստված բիլիարդի գնդակները

Categories

  • #Հաղթելուենք (67)
    • Մեր տղաները (16)
    • Միջազգային մամուլ (25)
    • Պաշտոնական (19)
    • Տեսաշարեր (29)
  • Events (4)
  • Yerevan Style (11)
  • Ապրելակերպ (458)
    • Գիտություն և ՏՏ (100)
    • Նորաձևություն (37)
    • Սնունդ (53)
    • Սպորտ (53)
  • Բիզնես (94)
  • Դիզայն (46)
  • Ընթերցարան (143)
    • Բանաստեղծություններ (66)
    • Հայ դասականներ (28)
  • Ընտանիք (86)
  • Ժամանց (333)
    • Երաժշտություն (39)
    • Հետաքրքրաշարժ (154)
    • Հումոր (21)
    • Ճամփորդություն (62)
    • Ֆիլմեր (63)
  • Հայ հերոսներ (3)
  • Հարցազրույց (37)
  • Մշակույթ (142)
    • Գրականություն (23)
    • Կրոն (10)
    • Պատմություն (39)
    • Փիլիսոփայություն (37)
  • Նորություններ (203)
    • Աշխարհ (99)
    • Հայաստան (112)

2020 © Yerevanstyle.com – Հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանված են:
Հետադարձ կապի համար՝ [email protected]

No Result
View All Result
  • Սկիզբ
  • Նորություններ
    • Հայաստան
    • Աշխարհ
  • Մշակույթ
    • Կրոն
    • Պատմություն
    • Փիլիսոփայություն
  • Ժամանց
    • Երաժշտություն
    • Հումոր
    • Նորաձևություն
    • Ֆիլմեր
    • Հետաքրքրաշարժ
  • Ապրելակերպ
    • Գիտություն և ՏՏ
    • Ընտանիք
    • Ճամփորդություն
    • Սպորտ
    • Նորաձևություն
    • Սնունդ
    • Դիզայն
  • Բիզնես
  • Հարցազրույց
  • Ընթերցարան
    • Հայ դասականներ
  • #Հաղթելուենք
    • Պաշտոնական
    • Միջազգային մամուլ
    • Մեր տղաները
    • Տեսաշարեր

2020 © YEREVANSTYLE.COM - ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In