Ինչպես գիտենք հոգեբանությունը գիտություն է, որն օգնում է մարդուն հասկանալ, ճանաչել ինքն իրեն: Եվ հենց դա է նրա հիմնական, գլխավոր արժեքը:
Այստեղ ներկայացնում եմ ձեզ մի քանի հետազոտական փաստեր, որոնք բացահայտում են և մեկնաբանում բազմաթիվ հոգեբանության մեջ նշանակալի երևույթներ: Այս փաստերը կարող են զարմացնել ձեզ, բայց երկրորդ հայացքից նրանք կդառնան օգտակար և կիրառելի առօրյայում:
Այսպիսով.
1. Մարդուն միջինում անհրաժեշտ է 66 օր, որպեսզի ձևավորվի կայուն սովորություն:
2. Մենք ավելի հեշտ ենք ընկալում և հիշում տեղեկատվությունը, երբ մեր աչքերը փակ են:
3. Մարդու գլուխն ու ստամոքսը սերտորեն կապված են: Այդ պատճառով որոշ հույզեր ֆիզիկապես խորն արտացոլվում են ստամոքսի վրա: Այդ հույզերից հատկապես պետք է նշել տագնապը և վիրավորվածությունը:
4. Սիրել մարդու կերպարը և սիրել մարդուն այնպիսին, ինչպիսին նա կա, բացարձակապես տարբեր երևույթներ են:
5. Երբ գրում ենք մեր երազանքները, դրանք ավելի հստակ ձևակերպում են ստանում:
6. Բոլոր մարդկային զգացողություններից հոտառությունն առավել ամուր է կապված հիշողության հետ:
7. Ունակությունը մտածել այն մասին, թե ինչպես ենք մտածում, բարձր ինտելեկտի նշան է:
8. Յուրաքանչյուր մարդու մեջ կարելի է առանձնացնել երեք անձ. ինչպիսին նա գտնում է, որ կա, ինչպիսին իրեն կարծում են ուրիշները, ինչպիսին նա կա իրականում:
9. Երազկոտ մարդիկ առավել հաճախ են երազներ տեսնում և հիշում:
10. Ընտանիքը և մոտիկ ընկերները երջանիկ մանկության ամենակարևոր աղբյուրն են:
11. Շատ հեշտ է ղեկավարել և դոմինանտել մարդուն, եթե խոսեն նրա հետ ցածր և հանգիստ ձայնով: Հատկապես վեճի ժամանակ:
12. Մարդիկ, ովքեր կարողանում են շնորհակալ լինել, ավելի հեշտ են կարողանում երջանիկ լինել:
13. Եթե մարդը մշտապես խոսի երկու լեզվով, կարող է հետաձգել Այլցգեյմեր հիվանդության ախտանիշների հայտնվելը:
14. Սիրահարված մարդու վարքը հիշեցնում է նյարդային խանգարումներով մարդու վարքին:
15. Տեղեկատվության մտապահման ամենաարդյունավետ եղանակը 10 րոպեանոց ընդմիջումներ անելն է պարապմունքների յուրաքանչյուր 30-50 րոպեներից հետո:
16. Մարդու մոտ ամուր հուզական կապ է առաջանում այն մարդու հետ, ում հետ նա երգում է:
17. Եթե քննությունից առաջ գրի առնեք ձեր բոլոր ապրումները, դա կարող է օգնել ձեզ բարձր գնահատական ստանալ:
18. Քնի պակասը առաջացնում է բարձր գրգռվածություն և բարձրացնում է դեպրեսիայի առաջացման ռիսկը:
19. Հինգ ամենատարածված գիշերային մղձավանջներն են՝ անկում, հետապնդում, ուշացում, կաթվածահարություն և մոտիկ մարդու մահ:
20. Մարդն ավելի արագ է որոշումներ կայացնում, երբ բնական կարիքները հոգալու մեծ կարիք ունի: