Այսօր գործարարի ամենատարածված և առավել ընդունված հագուստը պիջակն է: Պիջակը գործարարի այցեքարտն է: Ամենից առաջ մարդուն ընդունում են նրա արտաքին տեսքով, հագնվածով: Մարդկանց հիշողության մեջ երկար ժամանակ մնում է այն առաջին տպավորությունը, որը նրանք ստացել են ծանոթության ժամանակ: Անտեսել արտաքին տեսքի նշանակությունը աններելի սխալ է:
Օրինակ, հագուստի կոկիկությունը և շքեղությունը հաճախ ասոցացվում է աշխատանքում կազմակերպվածության, ժամանակը գնահատելու կարողության հետ:
Կանոն առաջին-երբեք մի համադրեք սպորտային հագուստը և պիջակը: Այս իրերը իրենց նշանակությամբ անհամատեղելի են:
Կանոն երկրորդ-պիջակի հետ մի համադրեք սպորտային ոճի պայուսակ: Ցանկալի է անհրաժեշտ թղթերը, իրերը վերցնել ձեզ հետ պորտֆելով կամ թղթապանակով: Եթե անհնար է առանց պայուսակի, ապա դրա գույնը համադրեք ձեր հագուստի հետ:
Կանոն երրորդ-պիջակի հետ միշտ համադրեք փողկապ: Այն պիջակի հետ ուղղակի անհրաժեշտություն է: Գործնական պիջակը չեն կրում առանց փողկապի: Բացառություն են կազմում սպորտային վերնածածկույթով պիջակները, որոնք կարելի է կրել անգամ սպորտային վերնաշապիկներով: Սակայն նմանատիպ պիջակները գործնական հագուստի տեսակին չեն պատկանում: Երկեզր պիջակները անթույլատրելի է կրել առանց փողկապի:
Կանոն չորրորդ-պիջակի հետ համդրած վերնաշապիկի թևերը պետք է լինեն երկար, երևան պիջակի թևերի տակից:
Կանոն հինգերորդ-ամենօրյա աշխատանքի ընթացքում փորձեք չառանձնանալ ձեր հագուստով: Ամենօրյա շփման համար ամենահարմարը զուսպ հագուստն է: Չպետք է կրել շատ բաց գույներ ունեցող պիջակներ:
Առավել տարածված գույներն են մուգ կապույտը, մուգ մոխրագույնը.
- Պիջակի հետ մի համադրեք բծավոր կամ մուգ գույն ունեցող վերնաշապիկներ,
- Փողկապները պետք է ունենան ոչ շատ վառ գույներ և լինեն հիմնականում առանց բծերի,
- Գուլպաները պետք է լինեն մուգ գույնի:
Կանոն վեցերորդ-եթե դուք չգիտեք ինչ գույնի կոշիկ և վերնաշապիկ կրել, ապա նախապատվությունը տվեք սպիտակ վերնաշապիկին և սև կոշիկներին:
Կանոն յոթերորդ-կանգնած ժամանակ փողկապի ծայրը չպետք է լինի ավելի երկար, քան գոտու ներքևի ծայրը:
Կանոն ութերորդ-փողկապի լայնությունը պետք է լինի պիջակի դարձածալքերի լայնությանը հավասար:
Կանոն իններորդ-փողկապը պետք է լինի պիջակի գույնից ավելի բաց, վերնաշապիկի գույնից` մուգ:
Կանոն տասներորդ-աշխատեք խուսափել նախշերի անհամապատասխանությունից, ընդհանուր հագուստի մեջ չպետք է լինի մեկից ավելի նախշ: