Էթիկական բանաձևը, որպես խոսքի արտահայտման միջոց, հաճախ իրենից ենթադրում է արդեն ձևակերպված առաջարկ: Դրանցից շատերը ներառում են արդեն հնացած, ինքնուրույն չկիրառվող բառեր: Կան արտահայտություններ, որոնք շատ տարածված են ժամանակակից խոսակցական լեզվում, սակայն եթե փորձենք վերլուծել այդ արտահայտությունների առանձին բառերը, դրանցից շատերը ինքուրույն կիրառությունից դուրս են եկել:
Արտահայտությունների միջոցով մենք արտահայտում ենք մեր վերաբերմունքը հանդիպման և հրաժեշտի ժամանակ, երբ որևէ մեկին շնորհակալություն ենք հայտնում կամ ներողություն ենք խնդրում, ծանոթության և շատ այլ դեպքերում: Դրանց կիրառության սահմանները այսօր ևս չափազանց մեծ են:
Էթիկական բանաձևերի կիրառման սկզբունքները, բացի բազմակողմանի կիրառություն ունեցող «քաղաքավարություն» սկզբունքից, դրանք խոսքի` իրավիճակին համապատասխանության սկզբունքներն են: Շփման տեսակը (պաշտոնական/ոչ պաշտոնական) և հասցեատիրոջ գործոնը (հասարակական դիրքը, անձնական արժանիքները, տարիք/սեռ, ճանաչողության մակարդակը) էթիկական բանաձևի ընտրության որոշիչ գործոններն են հանդիսանում.
Ողջույնի խոսք | Բարի օր (առավոտ, երեկո) Բարև Ձեզ
|
Հրաժեշտի բանաձևեր | Ցտեսություն
Ամենայն բարիք Մինչ նոր հանդիպում (եթե այն նշանակվել է) Թույլ տվեք գնալ Բարի ճանապարհ (մեկնողին) |
Շնորհակալական բանաձևեր | Շնորհակալություն: Ես ձեզ պարտական եմ
Շնորհակալ եմ Սրտանց շնորհակալ եմ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ |
Խնդրանք | Բարի եղեք …
Խնդրում եմ … |
Ներողություն | Հայցում եմ ձեր ներողամտությունը …
Ներեցեք, խնդրեմ … Խնդրում եմ ներեք ինձ … Ներեցեք …
|
Առաջարկություն | Թույլ տվեք առաջարկել …
Ուզում եմ առաջարկել … Կցանկանայի առաջարկել ձեզ …
|
Հրավեր | Թույլ տվեք հրավիրել ձեզ …
Ես հրավիրում եմ ձեզ … … անունից հրավիրում եմ ձեզ …
|