Էթիկան իմիջի ձևավորման ամենակարևոր «գործիքներից» մեկն է հանդիսանում: Ժամանակակից բիզնեսում ֆիրմայի գլխավոր դեմքին քիչ մեծ ուշադրություն է դարձվում: Այն ընկերությունները, որտեղ էթիկայի կանոններին մեծ տեղ չի հատկացվում, կորցնում է ավելին: Այնտեղ, որտեղ պահպանվում են էթիկայի կանոնները, այդտեղ բարձր է աշխատանքի արտադրողականությունը, ավելի լավն է վերջնական արդյունքը: Այդ իսկ պատճառով միշտ պետք է հիշել ողջ աշխարհում բիզնեսմենների կողմից ընդունված հիմնադրույթը. «Լավ շարժուձևը շահութաբեր է»:
Ավելի հաճելի է աշխատել այն ընկերությունների հետ, որտեղ ընդունված է բարձր էթիկան: Այսօր, գրեթե ողջ աշխարհում այն դարձել է գործունեության նորմ: Դրա հիմնական պատճառն այն է, որ էթիկան ունակ է իր կենսունակությամբ ստեղծել հոգեբանորեն հաճելի, գործարար հարաբերությունների հաստատմանը նպաստող միջավայր:
Պետք է հիշել, որ էթիկան օգնում է մեզ միայն այն դեպքում, երբ չկան ներքին հակասություններ, որոնք առաջանում են այն ժամանակ, երբ մենք ձգտում ենք էթիկայի կանոնների միջոցով անել այն, ինչը նախկինում անել չի ստացվել: Մարդու ինտելիգենտությունը չի վերաբերվում միայն նրա ունեցած մտավոր կարողություններին: Դա նաև նրա` դիմացինին հասկանալու ունակությունների հետ է առնչվում: Այն ի հայտ է գալիս հազար ու մի մանրուքներում. հարգալից բանավիճել, պահպանել բնությունը, շուրջը չկեղտոտել` չաղտոտել կռիվներով և վատ մտքերով: Ինտելիգենտությունը համբերատար վերաբերմունքն է աշխարհի և մարդկանց նկատմամբ:
Բոլոր նրբանկատ շարժումների հիմքում ընկած է հետևյալը. Որպեսզի մարդը մարդուն չխանգարի, որպեսզի բոլորը միասին իրենց լավ զգան: Պետք է կարողանալ չխանգարել մեկը մյուսին: Մարդը ինքն իր մեջ պետք է դաստիարակի ոչ միայն շարժուձևը, այլև այդ շարժումների նշանակությունը, ուշադիր վերաբերմունքը աշխարհի, հասարակության, բնության, իր անցյալի նկատմամբ: