Աշխարհահռչակ նկարիչների յուրաքանչյուր աշխատանք նայելիս, չենք էլ կարող պատկերացնել, թե ինչպես են դրանք ստեղծվել կամ որոնք են եղել նկարիչների ոգեշնչման աղբյուրները: Ահա հայտնի նկարներից մի քանիսի ստեղծման մասին:
Մոնա Լիզա
Մինչ ոմանք պնդում են, որ Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի կտավը «Մոնա Լիզան» իր դիմանկարն է, բայց հետազոտությունը ցույց է տվել, որ դա ամենայն հավանականությամբ մի կնոջ դիմանկար է` Լիզա Խերարդինի անունով, ով Ֆլորենցիայի հայտնի ընտանիքի անդամ էր և մեծահարուստ մետաքսի վաճառականի կին: Լեոնարդոյի հայրը շատ լավ էր ճանաչում Խերարդինիի հորը և նկարչությունը հնարավոր էր հանձնարարել է հենց նա:
Վերջին ընթրիքը
Դա Վինչիի ամենահայտնի աշխատանքներից մեկը, որը կարելի է տեսնել, Սանտա Մարիա դել Գրազիե կուսանոցում` Իտալիայի Միլան քաղաքում, ի սկզբանե նկարում ընգրկված էր Հիսուսի ոտքերը: Սակայն 1652թ., այն տեղադրված էր սեղանատան դռնատեղի մոտ, որտեղ նկարը ցուցադրված էր, շինարարները պատահական կտրել էին որմնանկարի ներքևի հատվածը` կտրելով Հիսուսի ոտքերը:
Աստղային գիշեր
Հարավային Ֆրանսիայի մի փոքր քաղաք է պատկերված Վան Գոգը ի «Աստղային գիշեր» նկարում: Վան Գոգը նկարել է այս աշխատանքը, երբ նա եղել է այդ քաղաքի հոգեբուժարանի հաճախորդ: Հայտնի է, որ հիվանդանոցը ունի մի մաս` նկարիչի անունով:
Ադամի ստեղծումը
Միքելնջելոն նկարել է «Ադամի ստեղծումը» որմնանկար “Sistine Chapel”-ի պատին, որը պատկերում է Աստծու առաջին մարդու կյանք տալը` ամբողջովին հոտնկայս: Նկարիչը հորինել է մի շարք փայտամածներ` հատուկ ձևավորված, մատուռի պատերին ամրացնելու համար, ուստի նա և իր օգնականները այնքան մոտ էին լինում առաստաղին, որպեսզի կարողանային աշխատել և նկարել:
Աշնանային ռիթմ (համար 30)
Աբստրակտ էքսպրեսիոնիստ Ջակսոն Պոլլոկը` հայտնի է իր բազմաթիվ կաթիլային նկարներով, որոնցից յուրաքանչյուրը ստեղծել է տեղադրելով կտավները հորիզոնական` ստուդիայի բակի հատակին, և զգուշորեն նկարի շերտերը կաթում էին նրա վրա: Պոլլոկը ստեղծեց «Աշնանային Ռիթմ» (թիվ 30) նկարը ` օգտագործելով ոչ ավանդական տարրեր, ինչպիսիք են ձողիկները, ծեփիչները և դանակները:
Հիշողության ամրությունը
Չնայած հռչակավոր նկարիչ Սալվադոր Դալին ձգտում էր երբեք չբացատրել իր սեփական աշխատանքը, նա ասել է, որ հալված ժամացույցների պատկերների գաղափարը եկել է Կամամբեր պանրի կտորներից, երբ նկատել է դրանց հալվելը արևի տակ, թեև հնարավոր է նա կատակում էր:
Միքելանջելո «Դավիթ»
Մարմարյա սալաքարը, որն ի վերջո, Միքելանջելոյի շնորհվ վերածվել է Դավթի քանդակի, 1504թ. կտրվել էր 43 տարի առաջ Ագոստինո դի Դուսսիո անունով նկարչի կողմից, ով նախատեսում էր վերածել այն Հերկուլեսի արձանի: Դի Դուսսիոն հրաժարվեց իր քանդակից, որն ի սկզբանե պետք է տեղադրվեր Ֆլորենցիայի տաճարում, իսկ մարմարն չօգտագործվեց 10 տարի, մինչև մեկ այլ քանդակագործ` Անտոնիո Ռոսելիննո անունով, որոշել էր աշխատել դրա հետ: Նա նույնպես հրաժարվեց իր աշխատանքից , քանի որ հասկացավ, որ մարմարը չափազանց դժվար է քանդակել, և ի վերջո, Միքելանջելոն սկսեց աշխատել իր քանդակի վրա 1501թ.
Discussion about this post