Ի սկզբանե ծաղիկները հետաքրքրել են մեզ իրենց յուրահատուկ գեղեցկությամբ ու գայթակղիչ բույրով: Բայց այս բացառիկ «բնության նվերներից» որոշները օժտված են անհավատալի հատկանիշներով, որոնք անհայտ են մեզանից շատերին: Ահա, որոշ տարօրինակ փաստեր ծաղիկների` հազվագյուտ և հաճախակի հանդիպող տեսակների մասին:
Վարդակակաչ
17-րդ դարում Հոլանդիայում վարդակակաչներն ավելի արժեքավոր էին քան ոսկին: Ծաղիկը խորհրդանշում էր անմահություն, կյանք ու սեր: 1630 ականներին Արևմտյան Եվրոպայում վարդակակաչները այնքան թանկ էին, որ վերաբերվում էին ծաղկին՝ որպես արժույթի տեսակ: Նրանց կյանքի տևողությունը շատ կարճ է` 3 – ից 7 օր:
Անժելիկա
Անժելիկան օգտագործվում էր Եվրոպայում հարյուրավոր տարիներ որպես բուժում ամեն ինչ համար` ավշային ժանտախտից մինչ ստամոքսի խանգարում: Այն նաև օգտագործվում էր տան չար ոգիներին հեռացնելու համար: Քանի որ այն նման է նեխուրին` իր հոտով ու տեսքով, անժելիկան երբեմն հայտնի է որպես վայրի նեխուր: Այլընտրանքային բժշկության գործիչներն ասում են, որ անժելիկան լավ բուսական թեյ է` ծակոցների, գազերի, ստամոքսի խանգարման, հեպատիտ և այրոցի դեմ: Այն օգտակար է ավելացնել դեղորայքում շնչառական համակարգի վատացման ժամանակ, ինչպես նաև լյարդի խնդիրների ու մարսողական դժվարությունների համար:
Լոտուս
Լոտուսը համարվում էր սրբազան ծաղիկ հին եգիպտացիների համար և օգտագործվում է թաղման ծեսերին: Այս ծաղիկները ծաղկում են գետերում ու խոնավ տարածքներում, բայց կարող է սուտ քուն մտնել տարիներ շարունակ երաշտի ժամանակ, միայն կրկին կբարձրանան` ջրի հայտնվելու ժամանակ: Եգիպտացիները այս ծաղիկն համարում են հարության և հավիտենական կյանքի խորհրդանիշ: Մինչ ուրիշները համարում են գեղեցկության, գրավչության, մաքրության և պարզության խորհրդանիշ:Վարդեր
Վարդերը կապված են խնձորի, մորու, կեռասի, դեղձի, սալորի, նեկտարի, տանձի և նուշի հետ: Վարդի որոշ տեսակներ` վարդե մասուրները (հատապտուղ նման վարդի պտուղի կառուցվածքին) վիտամին C-ի ամենահարուստ աղբյուրնից մեկն է: Նրանք օգտագործվում են, մուրաբա, մարմելադ պատրաստելու համար, ինչպես նաև եփվում են թեյի համար: Հին Եգիպտոսում վարդերը համարվում էին սուրբ ծաղիկներ: Հին եգիպտացիները օգտագործել են դրանք թաղման ժամանակ` շիրմաքարին ձեւավորելով մի գեղեցիկ ծաղկեպսակով: Ծաղիկը օգտագործվել է ծառայելու Իսիս աստվածուհու սուրբ ծիսակատարությունում:Տիտան Արումը
Տիտան Արումը աշխարհի ամենամեծ ծաղիկն է, որը իրեն շրջապատող ծաղիկներից կարող է լինել երեք մետրից ավել բարձր, նրա տերևները կարող են անճել մինչև փոքր ծառի չափով: Իր նեխած կեղևի սարսափելի հոտի պատճառով այն հայտնի է նաև որպես` դիակ ծաղիկ անվանումով:
Պերճածաղիկը
Պերճածաղիկը համարվում է դարի բույս: Այն շատ տարիներ աճում է առանց ծաղիկների, որից հետո ծաղկում է մեկ անգամ և մահանում:
Բամբուկե ծաղիկներ
Բամբուկե ծաղիկները հազվադեպ են հանդիպում:. Բամբուկի որոշ տեսակներ վերածվել են ծաղիկների 65 կամ 120 տարի առաջ: Հետաքրքիր փաստը ծաղկման մասին այն է, որ բամբուկի բոլոր բույսերի տեսակների ծաղիկներ ծաղկում են միևնույն ժամանակ, անկախ նրանից, թե աշխարհի որ մասում են գտնվում: Բամբուկը արձակում է 30%-ից ավելի թթվածին մթնոլորտ և կլանում է ավելի ածխածնի երկօքսիդ համեմատած այլ բույսերի: Այս հատկությունների շնորհիվ բամբուկը մեծապես նվազեցնում է ջերմոցային գազերի քանակությունը մթնոլորտում և մաքրում է օդը:
Discussion about this post